«Թրաֆիքինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
Ինչ է թրաֆիքինգը
{{անաղբյուր}}
{{վիքիֆիկացում}}
 
Այն նշանակում է՝ շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։
'''Թրաֆիքինգը''' մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] կողմից 2000 թ., [[Իտալիա]]յի [[Պալերմո]] քաղաքում և այն [[ՄԱԿ]]-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։<br />
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.
# Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
# մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
# շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
# «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։
Թրաֆիքինգը Հայաստանում <<փակ թեմա>> է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի <<Հեռավոր մի տեղ>> վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։
Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։
==Ակնարկ==
Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամերաշահաբեր հանցավոր բիզնեսը։ 2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ ամերիկյան դոլլար։ 2005 թ. Պատրիկ Բելսերը տարեկան շահույթը գնահատել է 31.6 միլիարդ ամերիկյան դոլլար։<br />
Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 137 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։<br />
Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։<br />
Մինչդեռ թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության (1) կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին գումար՝ կատարած աշխատանքի դիմաց։<br />
Թրաֆիքինգի զոհ դարձած մարդը հարկադրված այսպիսի աշխատանք կատարում է մի քանի «ոլորտներում».
* աշխատանք պարտքի դիմաց, օրինակ` որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
* աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
* սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։ Զոհերը հիմնականում դեռահասներ, որբեր կամ պատանիներ են, կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ավելի խոցելի են. գտնվում են հոգեպես կամ ֆինանսապես ծանր վիճակում։
* անչափահասների աշխատանք, երեխաներին հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց։
Ճիշտ է, բուն թրաֆիքինգի համար մի վայրից մյուսը գնալն անհրաժեշտ պայման չէ, բայց զոհերի համար «աշխատատեղեր» գտնող հանցագործները սփռված են տարբեր երկրներում և ճանապարհորդում են նշված նպատակով։ Խարդախությամբ, խաբեությամբ նրանք աշխատանքի են տեղավորում զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական աշխատանքի բնույթի և իրական աշխատավարձի չափի մասին։
 
Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ խնդիրը դարձել է մտահոգության առարկա ողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների, երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։
[[Կատեգորիա:Մարդու իրավունքների խախտում]]
 
[[Կատեգորիա:Սեռական բռնություն]]
Գլոբալացվող արդի հասարակությունում համընդհանուր են դառնում ոչ միայն մարդկության առաջընթացի արդյունքները, այլև մարդկային հանրության առջև ծառացած հիմնախնդիրները։ Գլոբալացումն իր հետ բերում է նաև կազմակերպված հանցավորության աճ, քանի որ երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապերի սերտացումը հանցավոր խմբերն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Դրան նպաստում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ի թիվս այլ հիմնախնդիրների, գլոբալացման դարաշրջանում ահագնացող է դառնում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հիմնախնդիրը։
Մարդկանց շահագործումը /թրաֆիքինգը/ համարվում է 21-րդ դարի ստրկություն, այն հաճախ անվանում են նաև <>:
Ցավոք, քաղաքակրթության զարգացման որևէ փուլում չի կարելի խոսել ստրկությունից զերց աշխարհի մասին։ Արևելյան երկրներում տարածված է եղել սեռական շահագործումը. հարեմներում պահվող կանանց մեծ մասը, ըստ էության, ստրկացված է եղել։
Այնուամենայնիվ, կա մի սկզբունքային տարբերություն դասական ստրկության և մարդու ժամանակակից շահագործման միջև։ Եթե դասական ստրկությունը ժամանակի երկրների իրավունքների համակարգերում այս կամ այն կերպ օրինականացվել է, այդ պատճառով երբեմն այն անվանում են լեգալ ստրկություն, ապա թրաֆիքինգն օրենքից դուրս է ամեն դեպքում, այն անլեգալ ստրկություն է։
 
<<Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը՝ իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են >>
 
Թրաֆիքինգի/մարդկանց շահագործում/ հասկացությունը
 
Մարդկանց թրիաֆիքինգը բաղկացած է երեք հիմնական տարրերից՝
գործողություն՝ մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը,
միջոց՝ ուժի սպառնալիք կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառում, առևանգում, խարդախություն, խաբեություն, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելը կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելը,
նպատակ՝ շահագործում, որը նվազագույնը ներառում է այլ անձանց մարմնավաճառության մեջ ներգրավելը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասեր կորզելը։
Թրաֆիքինգ իրականացնողների գործողությունները
Թրաֆիքինգի իրականացման եղանակները
Թրաֆիքինգ իրականացնելու նպատակները
Թրաֆիքինգի դեպքում ստորև նշված գործողությունները կատարվում են շահագործման նպատակով.
հավաքագրելը
տեղափոխելը
փոխանցելը
պահեը
ընդունելը
թաքցնելը
ստանալը
սպառնալիքի գործադրում
ուժի կիրառում
հարկադրանքի այլ միջոցների կիրառում
/օրինակ` փաստաթղթերի կեղծում կամ առգրավում
առևանգում
խարդախություն
խաբեություն
պաշտոնական դիրքի չարաշահում
զոհի վիճակի խոցելիության շահարկում
գումարների տրամադրում
կաշառում
անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձի համաձայնության ձեռք բերում
Հիմնական նպատակը շահագործումն է, որը կարող է ունենալ հետևյալ ձևերերը.
մարմնվաճառության նպատակով այլ անձանց շահագործումը
սեռական շահագործման այլ ձևեր
հարկադիր աշխատանքներ կամ ծառայություններ
ստրկություն կամ ստրկությանը հավասարազոր վիճակ /օրինակ` մուրացկանություն, որի ողջ եկամուտը շահագործողին է հասնում/
տաժանակիր աշխատանքներ
օրգանների կորզում
Մարդկանց թրաֆիքինգը վերը նշված երեք տարրերի համադրությունն է, այլ ոչ թե դրանցից որևէ մեկը՝ մյուսներից առանձին։
Կարևոր է նկատի ունենալ այն փաստը, որ շահագործման նպատակով երեխաներին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ընդունելը համարվում է մարդկանց շահագործում նույնիսկ այն դեպքում, երբ դա չի ներառում թրաֆիքինգի հասկացությամբ սահմանված եղանակներից որևէ մեկը։
 
Թրաֆիքինգի պատճառները
ծայրահեղ աղքատություն (հատկապես կանանց շրջանում)
քաղաքական, սոցիալական, տնտեսական կայունության պակաս
արդյունավետ և իրատեսական հեռանկարների բացակայություն
ռազմական կոնֆլիկտների առկայություն
ընտանեկան բռնություններ,
գենդերային անհավասարություն,
տեղեկատվության և կրթության անհասանելիություն,
Հաճախ զարգացող երկրների տնտեսական վիճակը վատանում է հեղաշրջումների, քաղաքացիական պատերազմների, արտաքին թշնամիների հետ պատերազմի արդյունքում, որոնք տևում են տասնամյակներ։ Հեռանկարի բացակայությունը, դժվարին պայմաններն ու աղքատությունը բարձրացնում են մարդավաճառության հավանականությունը։
 
Զոհերըերբեմնգիտակցաբարհամաձայնվումենստրկականաշխատանքինկամիրենցօրգաններիվաճառքին։
Կանանց անհամեմատ վատ տնտեսական վիճակը, ի տարբերություն տղամարդկանց, նույնպես նպաստում է մարդկանց առևտրի աճին։ Աղքատությունը նվազեցնում է կանանց ընտրության հնարավորությունը և նրանց ավելի խոցելի դարձնում մարդկանց առևտրի հարցում։ Աղքատության ֆեմինիզացմանը զուգընթաց վատանում են նաև երեխաների կենսապայմանները, ինչն անուղղակիորեն բերում է նրան, որ երեխաներն էլ են հայտնվում մարդկանց վաճառողների հետաքրքրությունների կենտրոնում։
 
Մարդկանց շահագործման շարժիչ ուժը՝ պահանջարկը
 
Ակնհայտ է, որ մարդկանց առևտուրը, ստրկատիրական ուժը և մարդկանց օրգանների անօրինական վաճառքը գոյություն չէր ունենա, եթե չլիներ պահանջարկ։ Քանի որ պահանջարկը հանդիսանում է մարդկանց առևտրի հիմնական պատճառը, դուրս է գալիս բոլոր օրինական և թույլատրելի սահմաններից, այդ պահանջարկը հիմնականում բավարարվում է հանցավոր կազմակերպությունների կողմից։ Միևնույն ժամանակ դրանով զբաղվում են անձինք, որոնք ունեն իշխանություն և ռեսուրսներ մարդկային առևտրով զբաղվելու համար։
 
Ստրկական ուժի <<գործատուները >>
 
Շուկայական տնտեսության պայմաններում գործատուների համար շատ կարևոր է աշխատուժի հաշվին կրճատել իրենց ծախսերը։ Էժան աշխատուժ են համարվում փախստականները և անօրինական միգրանտները, որոնք համաձայն են աշխատել այնպիսի ցածր աշխատավարձով, որով չէին աշխատի տեղացի բնակիչները։ Երբեմն մարդկանց ստիպում են աշխատել առանց վճարի՝ խաբեության կամ ահաբեկության ճանապարհով։ Շատ ձեռնարկություններ չեն ապահովում աշխատողների առողջության ապահովագրումը, ամենամյա արձակուրդը և լիարժեք չեն վճարում հարկերը։ Արևմտյան Եվրոպայի երկրներից ոչ մի քաղաքացի չէր համաձայնի աշխատել այդպիսի պայմաններում, այդ պատճառով պետք է գտնել փախստականներ և անօրինական միգրանտներ աղքատ երկրներից։ Բարձրացել է նաև տնային պայմաններում աշխատող օտարերկրյա կանանց պահանջարկը։ Այդ աշխատանքները իրականացնելու համար ներգրավում են կանանց, իսկ տղամարդկանց ուղարկում են շինարարական աշխատանքների։
Որոշ երկրներում գոյություն ունի մանկական աշխատուժի շուկա։ Շատ տարածված է երեխաների շահագործումը բամբակի արտադրության մեջ, տնային աշխատանքներում, ինչպես նաև երեխաները կարող են հանդես գալ մուրացիկների և հանցագործների օգնականների դերում։
 
Երիտասարդները որպես մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ռիսկային խումբ
 
Տարբեր հասարակություններում երիտասարդները մարդկանց առևտրից պաշտպանվում են տարբեր ձևերով։ Ռիսկի գործոնները նույնպես տարբեր հասարակություններում տարբեր են։ Կարևոր է հասկանալ, որ մարդկանց առևտրի զարգացումը չի որոշվում ստրկության դեմ ուղղված որևիցե գործող օրենքով կամ դրա բացակայությամբ։ Այս խնդրի զարգացման աստիճանը հիմնականում որոշվում է պետության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակով և համապատասխան քաղաքականության առկայությամբ։
Ահա մի քանի հասարակական գործոն, որոնցով պայմանավորված է երիտասարդների շահագործման ռիսկի ավելացումը.
Բարձրագույն կրթությունը դառնում է չափանիշ, որի համար պետք է վճարել։ Մեծամասամբ ֆինանսական վիճակը թույլ չի տալիս միաժամանակ գոյություն պաշտպանել և վճարել ուսման համար։
Գործազրկությունը երիտասարդների շրջանում։ Հայաստանում գործազուրկների բավականաչափ տոկոս են կազմում 18-25 տարեկան երիտասարդները, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել։
Պաշտոնների սեռական տարանջատումը և խտրականությունը աշխատանքի շուկայում։ Ընդհանուր առմամբ հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատող կանանց թիվն անհամեմատ ցածր է աշխատող տղամարդկանց թվից։ Դա բացատրվում է նրանով, որ շատ գործատուներ նախընտրում են աշխատանքի վերցնել տղամարդկանց, այլ ոչ թե կանանց։
Կախվածություն թմրանյութերից, ալկոհոլից, մոլեխաղերից։ Երիտասարդ թմրամոլները, ալկոհոլից տառապողները կամ խաղամոլները հեշտությամբ են դառնում մարդկանց առևտրի զոհեր։
Կիրառվող նորմերի հակասություն՝ ուղղված երիտասարդներին և նրանց իրական հնարավորություններին։ Շատ հաճախ զանգվածային լրատվամիջոցներում, գովազդներում և ֆիլմերում գովազդվում է երիտասարդների կյանքի այնպիսի կենսակերպը, որը գերազանցում է ներկայումս նրանց համար ստեղծված միջին հնարավորությունները։
Որոշ խմբերի սոցիալական մեկուսացում։ Ինչպես անօթևան երեխաները, այնպես էլ այն երեխաները, որոնք հեռացել են մանկատներից և փորձում են ինքնուրույն կյանք սկսել, պատկանում են ռիսկի խմբին, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ սոցիալական կապեր և աջակցություն։
Լրացուցիչ դժվարություններ, որոնց հետ բախվում են հեռավոր մարզերում կամ գյուղերում բնակվող երիտասարդները։ Մարզերում կամ գյուղերում ապրող երիտասարդների մեծ մասը չունի շահավետ կապեր բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար։
Ոչ լիարժեք կանխարգելող աշխատանքներ՝ ուղղված մարդկանց առևտրի դեմ, որոնք անցկացվում են ուսումնական հաստատություններում կամ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ։ Երիտասարդները հաճախ միամիտ են և շատ լավատեսորեն տրամադրված։ Նրանք չափից դուրս վստահ են իրենց ուժերի վրա և բավականաչափ իրազեկված չեն աշխատանքի հետ կապված այն վտանգների մասին, որոնք առկա են օտար երկրում առանց օրինական աշխատանքի թույլտվության։
Սխալ պատկերացում թրաֆիքինգի մասին, որի զոհերն են դառնում երիտասարդները
 
Սխալ պատկերացումները՝ կապված մարդկանց առևտրի հետ.
Մարդկանց առևտուրը չի սպառնում զգոն մարդկանց, ինչպիսին եմ ես և իմ ընկերները;
մարդկանց առևտրի զոհերը գյուղական վայրերից են կամ էլ հանդիսանում են այլ ազգի ներկայացուցիչ;
մարդկանց առևտրի զոհերը իրենք են մեղավոր, քանի որ չափազանց միամիտ են;
մարդկանց առևտրով զբաղվողներին հեշտ է ճանաչել, քանի որ նրանք ունեն հանցագործի տեսք և իրենց հանցագործի պես են պահում;
ծանոթների կողմից արված աշխատանքի առաջարկներին կարելի է հավատալ;
տվյալ երկրի լեզուն և սովորույթները կարելի է անհրաժեշտության դեպքում սովորել տեղում, մի քանի շաբաթվա ընթացքում։ Սկզբի համար բավարար է դրական տրամադրվածությունը և անգլերենի իմացությունը;
աշխատանքի թույլտվություն և աշխատանքային պայմանագիր անհրաժեշտ չէ այն դեպքում, եթե դուք պատրաստվում եք շատ կարճ ժամանակով աշխատել օտար երկրում;
զարգացած երկրում հեշտ է գումար վաստակել։
Մարդկանց շահագործումը /թրաֆիքինգը/ որպես անդրազգային կազմակերպված հանցավորություն
 
Հաշվի առնելով մարդկանց, հատկապես կանանց և երեխաների, շահագործման դեմ պայքարի համընդհանուր փաստաթուղթ ունենալու, ինչպես նաև մարդկանց առևտրի տեսակետից առավել խոցելի հանդիսացող անձանց բավարար չափով պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության <<Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ>> կոնվենցիան լրացնող <<Մարդկանց, հատկապես կականց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին >>արձանագրությունը։ Ըստ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի բովանդակության, հանցագործությունն անդրազգային բնույթ է կրում, եթե՝
ա/ այն կատարվել է մեկից ավելի պետություններում,
բ/ այն կատարվել է պետությունում, բայց դրա նախապատրաստման, պլանավորման, ղեկավարման կամ վերահսկողության էական մասը տեղի է ունեցել այլ պետությունում,
գ/ այն կատարվել է մի պետությունում, բայց այնպիսի կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, որը հանցավոր գործունեություն է իրականացնում մեկից ավելի պետություններում,
դ/ այն կատարվել է մի պետությունում, բայց դրա էական հետևանքները եղել են այլ պետությունում։
<> արձանագրությունը ՀՀ-ն միացել ու ստորագրել է 2001թվ. նոյեմբերի 15-ին և վավերացրել 2003թվ. հուլիսի 1-ին։
 
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ մարդկանց թրաֆիքինգին առնչվող հանցակամզի տարրերը
 
ՀՀ քրեական օրենսգիրքը հանցավոր է համարում ինչպես շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը (հոդված 132), այնպես էլ մարդուն սեռական շահագործման ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների մեջ ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը։ Նշված երկու հանցակազմերն էլ ուղղակիորեն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին։ Դրանք ծանր հանցագործություններ են, որոնք ուղղված են մարդու ազատության դեմ։
Մարդկանց թրաֆիքինգի իրականացման եղանակներն են՝ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը կամ հարադրանքի այլ ձևերը, առևանգելը, խարդախությունը, վիճակի խոցելիությունն օգտագործելը, ինչպես նաև տուժողին վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումներ կամ բարիքներ տալը կամ ստանալը։
Տուժողի վիճակի խոցելիության չարաշահումը ենթադրում է այնպիսի իրավիճակի չարաշահում, երբ անձը չունի որևէ իրական և ընդունելի այլընտրանք, քան շահագործման երնթարկվելը։ Խոցելիությունը կարող է լինել ցանկացած բնույթի՝ ֆիզիկական, հոգեբանական, զգացմունքային, ընտանեկան, սոցիալական կամ տնտեսական։
 
Օգնությունը մարդկանց առևտրի զոհերին և նրանց պաշտպանությունը
 
Պետությունները պարտավոր են քննարկել օրենսդրական կամ այլ պատշաճ այնպիսի միջոցների ընդունման հնարավորությունը, որոնք մարդկանց առևտրի զոհերին թույլ կտան, պատշաճ դեպքերում, իր տարածքում մնալ ժամանակավոր կամ մշտական հիմունքներով։
Ավելին, պետությունները պետք է քննարկեն մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնման ապահովման միջոցների իրագործման հնարավորությունը և, մասնավորապես, այնպիսի միջոցներ, որոնք նախատեսում են տրամադրել.
ա/ պատշաճ կացարան,
բ/ խորհրդատվական օգնություն և տեղեկություն, հատկապես նրանց իրավաբանական իրավունքների վերաբերյալ, այնպիսի լեզվով, որը հասկանալի է մարդկանց առևտրի զոհերին,
գ/ բժշկական, հոգեբանական և նյութական օգնություն և
դ/ հնարավորություններ աշխատանքի տեղավորման, կրթության և մասնագիտական պատրաստման բնագավառներում։
Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել՝
- մարդկանց առևտրի զոհերի անձնական կյանքի և անհատականության պաշտպանությունը,
- տեղեկությունը համապատասխան դատական և վարչական քննության վերաբերյալ,
- քրեական դատավարությունում իրավաբանական օգնությունը,
- մարդկանց առևտրի զոհերի ֆիզիկական անվտանգությունը,
- մարդկանց առևտրի զոհերին պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու հնարավորության մատչելիությունը։
2005 թվականի մայիսի 15-ին Վարշավայում ստորագրվեց Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը ՀՀ-ն ստորագրել է 2005 թվականի մայիսի 16-ին և վավերացրել է 2008 թվականի ապրիլի 14-ին։
 
Կոնվենցիան նպատակ ունի կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը)՝ անկախ վերջինիս դրսևորման ձևից և բնույթից, պաշտպանել թրաֆիքինգի զոհերի իրավունքները։
Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորոթյուններ, մասնավորապես.
ա/ համակարգել և/կամ ամրապնդել ներպետական մարմինների փոխհամագործակցությունը մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) կանխարգելելու և դրա դեմ պայքարելու գործում արդյունավետ միջոցների կիրառմամբ մշակել այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնցում առաջնային դիրքերում կլինեն մարդու իրավունքների, ներառյալ երեխաների շահերի պաշտպանությունը, գենդերային հավասարությունը,
բ/ ձեռնարկել կամ ամրապնդել օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցներ, որոնք կնպաստեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման բոլոր ձևերի պահանջարկի վերացմանը,
գ/ բոլոր, այդ թվում օրենսդրական միջոցներով ուժեղացնել սահմանների վերահսկողությունը, չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,
դ/ թրաֆիքինգը կանխարգելող և դրա դեմ պայքարող իրավասու մարմինները համալրել համապատասխան որոկավարում ունեցող մասնագետներով, գործադրելով բոլոր հնարավոր միջոցները թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու համար, անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև կոնվենցիայի մասնակից այլ պետությունների և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, իսկ զոհին հայտնաբերելու դեպքում՝ վերջինիս տրամադրել կացության թույլտվություն,
ե/ պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը, վերջիններիս վերաբերող անձնական տվյալները պահպանել և օգտագործել “Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին” կոնվենցիայի դրույթներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև տուժած երեխաներին չվերադարձնել որևէ պետություն, եթե հիմք կա ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից։
Թրաֆիքինգի հետևանքները
 
Թրաֆիքինգի հետևանքները մարդկանց առևտրի զոհերի համար խիստ բացասական են։ Անգամ եթե զոհին հաջողվում է դուրս գալ այդ վտանգավոր ցանցից և տուն վերադառնալ, թրաֆիքինգի հիմնախնդիրները դրանով չեն ավարտվում։ Մինչև բնականոն կյանքի անցնելը թրաֆիքինգի զոհերը պետք է վերականգնվեն նվաստացման, անտարբեր վերաբերմունքի, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքներից։
Տուն վերադառնալուց հետո թրաֆիքինգի զոհերը հաճախ ստիպված են լինում բախվել ոչ միայն բնակարանի, աշխատատեղի բացակայության, դրամական դժվարությունների հետ, այլև տագնապել իրենց և իրենց հարազատների կյանքի ու անվտանգության համար։
Թրաֆիքինգի զոհերը հաճախ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում, ինչպես նաև ունենում են բավականին լուրջ հոգեբանական խնդիրներ։ Հաճախ նկատվում են հասարակության եմջ նրանց մեկուսացման դեպքեր, նրանք չեն ցանկանում խոսել իրենց հետ պատահածի մասին կամ էլ ստում են ու ձևանում, թե ոչինչ չի եղել։ Ինքնասպանությունների դեպքերը և փորձերը մարմնավաճառների շրջանում գերազանցում են սովորական մարդկանց մոտ նկատվող դեպքերի թվին։
Քիչ չեն դեպքերը, երբ զոհերը տառապում են հետտրավմատիկ սթրեսային համախտանիշով։ Թրաֆիքինգի բացասական հետևանքները զոհերի համար բազմաթիվ են։ Դրանցում կարելի է առանձնացնել դժվարություններ, որոնք անդրադառնում են զոհի
սոցիալական և տնտեսական վիճակի վրա,
իրավական պաշտպանվածության վրա,
հոգեկան առողջության վրա,
ֆիզիկական առողջության վրա,
կյանքի և անվտանգության վրա։
Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց. գործնական խորհուրդներ
Եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման.
Նախքան մեկնելը, համոզեք, որ Ձեր անձնագիրը առնվազն վեց ամիս վավերական է արտերկրում։
Ստուգեք նշանակության երկրի մուտքի և վիզային ռեժիմի պայմանները, ինչպես նաև մաքսային ռեժիմի պայմանները։ Պահպանեք մուտքի թուլտվությունում նշված ժամկետները, քանի որ օտար երկրում վիզայի ժամկետից երկար մնալը Ձեզ կդնի անօրինական կարգավիճակի մեջ։ Ձեր մուտքի թույլտվությունում պետք է նշվի տվյալ երկիր Ձեր մեկնելու նպատակը` ուսում, աշխատանք, բուժում կամ էլ պարզապես այցելություն։
Ուսումնասիրեք այցելության երկրի միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը, այդ երկրի սովորույթները։ Առանց նշանակության երկրում աշխատելու իրավունքի Դուք չեք կարող այնտեղ օրինական կերպով աշխատել։ Աշխատանքի իրավունքը պետք է ստանալ նախքան մեկնելը։
Ոչ ոքի մի վստահեք Ձեր անձնագիրը։ Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն Ձեզ մոտ և ոչ ոք իրավունք չունի դրանք Ձեզանից վերցնելու։
Ձեզ հետ վերցրեք անձնագրի, վիզայի, հրավերի, պայմանագրի պատճենները, անձնագրի լուսանկարներ և պահեք դրանք անձնագրից առանձին, որպեսզի անձնագիրը կորցնելու դեպքում հեշտ լինի այն վերականգնելը։
Պատճենահանեք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, հրավերը, վիզան։
Լուսանկարները և պատճենները պահեք Ձեզ մոտ։ Պատճեններ թողեք նաև Ձեր հարազատների և մտերիմների մոտ։
Անձնագրի և պայմանագրի պատճենները, Ձեր վերջին լուսանկարը թողեք նաև տանը` Ձեր հարազատների մոտ։ Նրանց մոտ թողեք նաև մանրամասն տեղեկություններ արտասահմանում Ձեր կանգ առած վայրի մասին` հասցեով և հեռախոսահամարներով, մանրամասն տեղեկություներ հրավիրող կողմի կամ գործատուի մասին, նաև ձեր արտասահմանյան ընկերների հասցեները։
Հարազատների հետ պայմանավորվեք, թե ձեր մասին կոնկրետ երբ և ինչպես եք տեղեկություններ հայտնելու։ Մշտապես կապ պահպանեք հարազատների հետ։
Չմոռանաք Ձեզ հետ վերցնել արտասահմանում հայկական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցիչների հասցեներն ու հեռախոսահամարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների /օրինակ` Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր Խաչի/ հասցեները։ Տեղեկություններ հավաքեք այցելության երկրի հայկական համայնքի մասին։
Արտասահմանում ոչ մեկից կասկածելի նվերներ մի վերցրեք։ Կարիք չկա որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն ունենալ։
Մի մոռացեք, որ օտար լեզվի թեկուզ տարրական բառերի իմացությունը զգալիորեն կթեթևացնի արտասահմանում Ձ եր գտնվելը և ծանր պահին կփրկի Ձեզ։
Եթե դուք պատրաստվում եք պայմանագիր կնքել արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով.
Խուսափեք պատահական և նույնիսկ ծանոթ մարդկանց` արտասահմանում աշխատելու, սովորելու, ամուսնության գայթակղիչ առաջարկներից։
Հիշեք, որ աշխատանքի տեղավորման, ուսուցման կազմակերպման, ամուսնության վերաբերյալ քաղաքի /գյուղի/ ամենատարբեր վայրերում փակցված, թերթերում, համացանցում տեղադրված հայտարարությունները միշտ ճշգրտման և հստակեցման կարիք ունեն։
Մանրամասն հետաքրքրվեք հրավիրող արտասահմանյան ֆիրմայի, կազմակերպության և միջնորդ գործակալությունների /տուրիստական, ամուսնական, աշխատանքային, ուսումնական/ օրինական գործունեության իրավական կարգավիճակի և համբավի մասին։
Եթե Դուք պատրաստվում եք աշխատել կամ սովորել արտերկրում, պայմանագիրը կնքեք Հայաստանում, նախքան մեկնելը, այլ ոչ թե արտասահմանյան երկիր գնալուց հետո։
Հոգացեք այն մասին, որպեսզի պայմանագիրը կազմված լինի Ձեր մայրենի և կամ էլ Ձեզ հասկանալի լեզվով, որպեսզի դուք հասկանաք աշխատանքի բոլոր մանրամասներն ու պայմանները։
Անմիջապես մի ստորագրեք պայմանագիրը։ Այն վերցրեք Ձեզ հետ, հանգիստ պայմաններում վերընթերցեք, ցույց տվեք մասնագետներին։ Եթե պայմանագրի պահանջները Ձեզ չեն բավարարում, մի ստորագրեք այն։
Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր ապագա աշխատանքի /ուսուցման/ պայմանները, տեղը, ժամանակը, աշխատավարձի չափը հստակ ձևակերպված լինեն։
Ուշադիր եղեք, որ պայմանագիրը ստորագրված լիննի ֆիրմայի տնօրենի, պրեզիդենտի կողմից։ Եթե այն ստորագրված է պաշտոնակատարի` փոխտնօրենի, փոխպրեզիդենտի կամ մեկ այլ անձի կողմից, պահանջեք, որպեսզի Ձեզ տրամադրեն պայմանագիր կնքելու իրավասությունները հաստատող փաստաթղթեր` տնօրենի կամ պրեզիդենտի հրաման, լիազորագիր /նոտարի հաստատմամբ, կնիքի առկայությամբ/։
Պատճենահանեք ստորագրված պայմանագիրը /ցանկալի է պատճենահանել բոլոր փաստաթղթերը/ և թողեք հարազատների, մտերիմների մոտ։
Եթե դուք դժվար իրավիճակում եք հայտնվել կամ Ձեզ ինչ-որ մեկը սպառնում է, դիմեք Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայություններին, տեղի հայ համայնքին, տեղի ոստիկանական ծառայություններին, համապատասխան հասարակական կամ միջազգային կազմակերպություններին։