«Ճավացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
ուղղագրական
Տող 1.
'''Ճավացիներ''', [[Ինդոնեզիա]]յի ամենախոշոր [[ժողովուրդ]]ը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 65 միլիոն ([[1975]])։ Բնակվում են [[Ճավա]] կղզում (բացի արևմտյան մասից), [[Կալիմանտան]]ի և [[Սումատրա]]յի՝ Ճավային մոտ շրջաններում, ինչպես և Ինդոնեզիայի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս։ Խոսում են ճավայերեն և [[ինդոնեզերեն]]։ ճավացիների մեծ մասը դավանում է [[մահմեդականություն]] (XV—[[XVII-րդ դար]]երից), կան [[քրիստոնյա]]ներ ([[XX-րդ դար]]ի կեսից), պահպանվել են հնդուիստական, [[բուդդայականեություն|բուդդայական]], ոգեպաշտական հավատալիքների վերապրուկներ։ [[XVII-րդ դար]]ի սկզբից ճավացիներ գտնվում էին Նիդերլանդիայի գաղութային լծի ներքո, որից ազատվեցին [[1945 թվական]]ին։ Ճավացիների 80%-ից ավելին հողագործներ են, տնտեսական կարևոր դեր ունեն [[թռչնաբուծություն]]ը, [[ձկնորսություն]]ն ու [[ձկնաբուծություն]]ը։ Ճավացիների մոտ հնուց ի վեր եղել են ազգային [[թատրոն]]ի, երաժշտության, ճարտարապետության զանազան տեսակներ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=87}}