«Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
'''Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998''' եղել է 16-րդ [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն]]ը, որի եզրափակիչ փուլում մրցել են 32 երկրի ազգային հավաքականներ: Տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 10-ից հուլիսի 12-ը Ֆրանսիայում: Ֆրանսիան ընտրվել էր երկրորդ անգամ` երկրի ընտրության փուլում հաղթելով Մարոկկոյին: Սա իններորդ աշխարհի առաջնությունն էր, որը անցկացվեց Եվրոպայում:
 
[[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998 որակավորման փուլ|Որակավորման խաղերը]] տեղի ունեցան 1996 թվականի մարտից մինչև 1997 թվականի նոյեմբերը: Առաջին անգամ խմբային փուլում 24 հավաքականի փոխարեն մասնակցեցին 32 հավաքական: Ընդհանուր 64 խաղ կայացավ 10 մարզադաշտում, որոնք գտնվում էին տարբեր քաղաքներում: Բացման և եզրափակիչ խաղերը կայացան [[Սեն Դենի]]ի, [[Ստադ դը Ֆրանս մարզադաշտ]]ում մարզադաշտում:
 
Առաջնությունում հաղթեց [[Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ֆրանսիան]], որը եզրափակչում հաղթեց [[Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բրազիլիա]]յին 3–0 հաշվով: Ֆրանսիան առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր` դառնալով յոթերորդ երկիրը, որը հաղթեց աշխարհի գավաթը և վեցերորդը, որը հաղթեց առաջնությունը տանը ([[Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ուրուգվայից]], [[Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իտալիայից]], [[Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Անգլիայից]], [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիայից]] և [[Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական|Արգենտինայից]] հետո): Խորվաթիան, Ճամայկան, Ճապոնիան և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը առաջին անգամ մասնակցեցին եզրափակիչ փուլին