«Սեբաստացի Մուրադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Սրբազան գործով ապրող իր քաջազունների հետ նա կազմակերպում էր «սուրի ու սովի» մղձավանջում ապրող հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Խորունկ տառապանքներ է ապրել Սեբաստացի Մուրադը հայերի զանգվածային տեղահանությունների, գերեվարումների համար թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Իր զինակից [[Կայծակ Առաքել]]ի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։
 
==Վաղ կենսագրություն==
==Կենսագրություն==
Ծնվել է [[Սեբաստիա]]յի [[Կովտուն]] գյուղում՝ [[1874]] թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվում են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանում է նրանցից մեկին, իսկ մյուսները փախչում են։ Պատանին ստիպված լքում է հարազատ օրրանը, որպեսզի չընկնի օսմանյան կայսրության զնդանը, և սկսում է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ հանդիպում ու մտերմանում է հայ վրիժառուների հետ, մասնակցում նրանց հավաքներին։ Սակայն այստեղ էլ սկսում են հետապնդել նրան, որովհետև տեսնելով, թե ինչպես է թուրք ոստիկանը փողոցում ծեծում մի հայի, հարձակվում ու ինքն է ծեծում ոստիկանին։ Հայոց պատրիարքի միջնորդությամբ նավ է նստում և մեկնում [[Եգիպտոս]], այնտեղից՝ [[Աթենք]], հետո՝ [[Թիֆլիս]]։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսից 7 օրվա ընթացքում ոտքով հասնում է [[Կարս]], ապա՝ [[Բասեն]]։