«Վարդենիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել: Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի վկայության գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից: Գյուղը հիմնահատակ ավերվել է [[Շահ Աբաս]]ի կողմից, իսկ 1770 թվականից դարձել անմարդաբնակ: Այստեղ պահպանվել են 9-րդ դարի [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վարդենիկ)|Սուրբ Աստվածածին եկեղեցին]], «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դար) և 13-17-րդ դարերի գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։
 
Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, [[Արևմտյան Հայաստան]]ից եկած գաղթականների կողմից։ Նրանց ճնշող մեծամասնությունը գաղթել է [[Ալաշկերտից]]: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր): 1863 թվականին գյուղում բացվել է պետական ծխական դպրոց: 1946 թվականի [[դեկտեմբերի 7]]-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ: Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոցներ: Վարդենիկ գյուղով է հոսում Վարդենիս գետը, որը թափվում է [[Սևանա լիճ]]: Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր:
 
== Աշխարհագրություն ==
 
Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում: Բնակավայրի ծովի մակարդակից ունեցած բարձրությունը տատանվում է 1920-2050 մետրի սահմաններում: Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով: Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան: Վարդենիկ գյուղով է հոսում Վարդենիս գետը, որը թափվում է [[Սևանա լիճ]]: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ: Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարդենիկ» էջից