«Մերիսթեմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Հյուսվածքներ ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
'''Մերիսթեմա''' (< հուն. μεριστόζ- բաժանելի), առաջացնող [[հյուսվածք]], բույսերի հյուսվածք, որը երկար ժամանակ պահպանում է կիսվելու և նոր [[բջիջ]]ներ առաջացնելու ունակությունը։ Մերիսթեմայինիցող բջիջները միշտ գտնվում են սաղմնային վիճակում և կիսվելով ապահովում են բույսի աճումը։ Մերիսթեմայի մյուս բջիջներն աստիճանաբար տարբերակվելով առաջացնում են բույսի հիմնական հյուսվածքներ (ծածկող և այլն)։ Մերիսթեմա առաջանում է սաղմի պրոտոմերիսթեմայից, որից գոյանում են գագաթային մերիսթեմա (ցողունի և [[արմատ]]ի աճման կոնը) և կողմնային մերիսթեմա (պրոկամբիումը և կամբիումը)։ Աճման ընթացքում մերիսթեման մասնակիորեն պահպանվում է բույսի տարբեր մասերում, արմատներում, ընձյուղների միջհանգույցներում, տերևների հիմքերում, բողբոջներում և այլն։ Մերիսթեմայի բջիջները մշտական հյուսվածքների բջիջներից տարբերվում են իրենց մանրությամբ, խիտ դասավորությամբ, բարակ առաջնային թաղանթով, կենտրոնական կորիզով, էնդոպլազմային ցանցի, միտոքոնդրիաների և դիկտիոսոմների թույլ զարգացվածությամբ, [[ռիբոսոմ]]ների մեծ քանակով և [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] ակտիվությամբ։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=492}}
 
[[Կատեգորիա:Հյուսվածքներ]]