«Պտղոմեոս II Եղբայրասեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (փոխարինվեց: 6]]թ → 6]] թ oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ ԱնձՄիապետ}}
[[Պատկեր:Oktadrachmon Ptolemaios II Arsinoe II.jpg|thumb|Պտղոմեոսը իր քրոջ և միաժամանակ կնոջ՝ Արսինոեի հետ]]
'''Պտղոմեոս II Եղբայրասեր''' (<small>[[հունարեն]]</small>` Πτολεμαῖος Φιλάδελφος ''Պտոլեմայոս Փիլադելփոս'', <small>մ.թ.ա.</small>309-246), հելլենիստական [[Եգիպտոս]]ի արքա [[մ.թ.ա. 283]]-[[մ.թ.ա. 246|246]] թթ., [[Պտղոմեոս I Սոտեր]]ի որդին։ Հռչակվել էր որպես գիտությունների և արվեստների սիրող և հովանավորող։ Նրա օրոք է հիմնադրվել [[Ալեքսանդրիայի գրադարան]]ը։ Հիշատակվում է հայ պատմիչների երկերում։ Մովսես Խորենացին նրա մասին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»<ref>Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, I, Բ</ref>։
 
== Ծագումը ==
[[Պատկեր:Egyptian - Head of Ptolemy II - Walters 22109.jpg|մինի|ձախից|Հին եգիպտական արվեստի ավանդական կանոններով արված Պտղոմեոս II-ի [[գրանիտ]]ե կիսանդրին։]]
Պտղոմեոս II-ի հայրը եղել է [[Պտղոմեոսներ]]ի հարստության հիմնադիր [[Պտղոմեոս I Սոտեր]]ը, մայրը՝ Բերենիկեն։ Նա հոր կրտսեր որդին էր և ունեցել է երկու կիսահարազատ եղբայր՝ Պտղոմեոս Կարավնոս և Մելեագրոս անուններով, վերջինս եղել է Մակեդոնիայի արքա։ Նրանք երկուսով սպանվել են մ.թ.ա. 3-րդ դարում գալլերի Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Պտղոմեոսն սկզբում ամուսնացած է եղել [[Թրակիա]]յի թագավոր Լիսիմաքոսի դուստր Արսինոեի հետ, ով նրա օրինական երեք երեխաների մայրն էր։ <br />
Պտղոմեոսն սկզբում ամուսնացած է եղել [[Թրակիա]]յի թագավոր Լիսիմաքոսի դուստր Արսինոեի հետ, ով նրա օրինական երեք երեխաների մայրն էր։ <br />
Նրանք էին՝
* [[Պտղոմեոս III Էվերգետես]]
* Բերենիկե Փերնոփերոս, ով ամուսնացավ Ասորիքի սելևկանների թագավոր Անտիոքոս II Թեոսի հետ։
Արսինոեյից բաժանվելուց հետո ամուսնացել է իր հարազատ քույր Արսինոե II-ի հետ, ումից երեխաներ չի ունեցել։<ref>{{cite web|url=http://www.ancientegyptonline.co.uk/PtolemyII.html|title=Pharaohs of Ancient Egypt|publisher=Ancient Egypt Online|accessdate=մայիսի 22, 2013}}</ref>
 
== Գիտությունների եւ արվեստի հովանավորումը ==
Պտղոմեոս II-ի կառավարման տարիների հետ է կապված Ալեքսանդրիայի մուսեյոնի զարգացումը և [[Ալեքսանդրիայի գրադարան|գրադարանի]] հիմնադրումը, որոնց համար նա հատկացնում էր հսկայական գումարներ։ Անձամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրադարանի գրքային ֆոնդի վրա, Պտղոմեոս II-ը իր թագավորության սկզբում եղած 200 հազար գրքերի քանակը հասցրեց կես միլիոնի։ Իր հետ ազգակցական կապեր ունեցող թագավորներին նա անձամբ էր նամակներ գրում, որպեսզի նրանք ուղարկեն իրենց ունեցած պատմաբանների, բանաստեղծների, բժիշկների ստեղծագործությունները։ Նրա հանձնարարությամբ կազմվեց նշանավոր «[[Կալիմաքոս]]ի աղյուսակը»՝ գրադարանում պահվող գրքերի ցանկը։
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Եգիպտոսի թագավորներ]]
168 582

edits