«Բյուրեղապակի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 244 բայտ ,  5 տարի առաջ
+պատկեր
չ (ուղղումներ)
(+պատկեր)
Բյուրեղապակի է անվանվել [[լեռնաբյուրեղ]]ի (վանակի) հետ նմանություն ունենալու համար։ Բյուրեղապակյա իրերին հատուկ է պատերի հաստությունը, լույսի ճառագայթի բեկման բարձր գործակիցը, արտակարգ փայլը։ Դրանք զարդանախշելու ձևերն են՝ փորագրությունը (ոչ խորը փայլատ նախշեր), նիստավորումը կամ կոդավորումը (լայն, հղկած, փայլեցրած նիստեր), փորվածքը (խորը ակոսներ, որոնց հաճախակի հատումից առաջանում է ցանց՝ այսպես կոչված «ալմաստե նիստ»), ողորկումը։
 
[[Պատկեր:Václav Havel a jeho Křišťálový dotek.jpg|thumb|right|250px|Վակլավ Հավելի ձեռքի տեղը բյուրեղապակում, որը պահպանվում է Չեխիայում գտնվող թանգարանում]]
==Պատմություն==
Բյուրեղապակյա իրեր նախ պատրաստվել են [[Անգլիա]]յում ([[17-րդ դար]]ի կես)։ [[1816]] թվականին [[Ֆրանսիա]]յի [[Բակկարա]] քաղաքում կազմակերպվել է բյուրեղապակու արտադրություն։ [[Ռուսաստան]]ում բյուրեղապակու արտադրությունը զարգացել է ([[18-րդ դար]]ի 2-րդ կես-[[19-րդ դար]]ի 1-ին կես) [[Պետերբուրգ]]ի ապակու գործարանում։ [[19–րդ դար|19]]-[[20–րդ դար|20-րդ]] դարերում ստեղծվել է նաև գունավոր բյուրեղապակի։ Սովետական շրջանում բյուրեղապակու արտադրություն է տեղի ունեցել նաև [[Լենինգրադ]]ի գեղարվեստական և տեսակավոր ապակու, Դյատկովոյի և Գուս-Խրուստալնիի գործարաններում։ Բարձրորակ գեղարվեստական իրեր են արտադրվում [[Չեխիա]]յում (Ժելեզնի-Բրոդ)։
11 117

edits