«Ճենապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+պատկեր
Տող 1.
[[Պատկեր:Kanna från cirka 1884-1900, gjord av porslin - Skoklosters slott - 95295.tif|thumb|right|250px|Ճենապակյա սափոր]]
'''Ճենապակի''', խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և [[գազ]]ի համար անթափանց թրծազանգված։ Օժտված է բարձր էլեկտրամեկուսիչ հատկություններով ու մեխանիկական ամրությամբ, ջերմային և քիմիական կայունությամբ։ Օգտագործվում է քիմիաում, էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերության մեջ (լաբորատոր ամանեղեն, խողովակներ, մեկուսիչ նյութեր ևն)։ Պատրաստում են [[կավ]]ի, [[սպիտակ ճենակավ]]ի , դաշտային սպաթի, [[քվարց]]ի և ճենապակյա ջարդվածքի խառնուրդից, թրծման բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Գոյություն ունեն, այսպես կոչված, կարծր և փափուկ Ճենապակիներ։ Կարծրը պարունակում է 45-60% կավ, քվարց, դաշտային սպաթ և ոչ մեծ քանակությամբ [[կրածին օքսիդ]] (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1450°), փափուկը քիմիական բաղադրությամբ ավելի բազմազան է, ունի ցածր կարծրություն, մեխանիկական ամրություն (թրծման ջերմաստիճանը՝ մինչև 1300°) և հիմնականում օգտագործվում է գեղարվեստական իրերի արտադրությունում, տարատեսակներից է առավել ճերմակ ու թափանցիկ [[ոսկրային Ճենապակի]]ն (պարունակում է մինչև 50% [[ոսկրամոխիր]])։ Ճենապակու երկու տեսակներն էլ ծածկվում են [[ջնարակ]]ով, լինում է երբեմն առանց [[ջնարակ]]ի ([[բիսկվիտ]])։ Ճենապակու զանգվածի մշակումը բարդ է (տես [[խեցեգործություն]])։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճենապակի» էջից