«Լուի VII Երիտասարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 30.
Հայտարարվում է, որ միապետի բացակայության ժամանակ նրա կարողությունը, այսինքն ամբողջ թագավորությունը, պետք է գտնվի անձամբ Աստծո պաշտպանության տակ և կառավարվի Դիոնիս Փարիզեցու կողմից, այսինքն [[Սեն Դենի աբբայություն|Սեն Դենի աբբայության]]՝ ի դեմս Սուգերիի։ [[1147]] թվականի ամռանը Լուին հսկայական բանակի գլխավորությամբ, հավաքված ամբողջ թագավորությունից, շարժվում է դեպի արևելք։
 
Սկզբնապես ենթադրվում էր անցնել [[Իտալիա]]յի միջով և այնտեղից ծովի միջով ուղևորվել [[Պաղեստին]]՝ Լուիի դաշնակից Ռոջեր Սիցիլիացու հետ։ Սակայն կայսր Կոնրադը, ով նույնպես ընդունել էր խաչը, ֆրանսիական արքային համոզում է գնալ [[Բալկանյան թերակղզի|Բալկաններ]]ի միջով։ Լուին [[Կոստանդնուպոլիս]] է ժամանում [[հոկտեմբերի 4]]-ին, երբ գերմանական խաչակիրները արդեն ժամանել էին [[Փոքր Ասիա]]։ Այստեղ նա պայմանագիր է կնքում կայսր Մանուիլի հետ, վերջինից սիրիական քրիստոնյաների ավատային կախման մասին և առանց հապաղման ուղևորվում է [[Բոսֆորի նեղուց|Բոսֆոր]]ի արևելյան ափ, հույները, բաքվելով խաչակիրների կողոպուտների հետ, ստահոդ լուրեր են տարածում այն մասին, որ գերմանացիները արդեն հաղթել են բոլոր մահմեդականներինմուսուլմաններին և ֆրանսիացիները երկյուղ էին կրում, որ իրենց փառքի բաժին չի մնա։
 
Իրականում գերմանացիները պարտություն էին կրել Դորիլեեի մոտ և նահանջում են դեպի [[Նիկիա]]։ Այստեղ Լոին հանդիպում է Կոնրադի հետ և խաչակիրենրի միավորված ուժերը Փոքր Ասիայի արևմտյան մասով շարժվում են դեպի հարավ։ Ճանապարհին նրանք տառապում էին թեթևմուսուլմանների մահմեդականթեթև [[հեծելազոր]]ի մշտական հարձակումներից։ Լուին պատրաստ չէր նման պատերազմի, նա իր հետ տանում էր հսկայական պարեն և փառավոր շքախումբ և նույնիսկ նրա կինը իր արքունական տիկնանց հետ մասնակցություն էր ունենում արշավանքին։ [[Եփեսոս]]ից, որտեղ նրանք հասել էին [[1148]] թվականի սկզբին, Կոնրադը ծովով վերադառնում է [[Կոստանդնուպոլիս]], որպեսզի հանգստանա, իսկ Լուին մարտին հասնում է մինչև [[Անթալիա]] և բյուզանդական նավերով իր նոսրացած բանակը ուղարկում է [[Անտիոք]]։
 
Ռայմունդ Անտիոքցու՝ Էլեոնորայի քեռու, արքունիքում ֆրանսիական խաչակիրները կարողանում են հանգստանալ, սակայն այստեղ լուրջ տարաձայնություններ են ծագում։ Ռայմունդը առաջարկում է վերցնել [[Հալեպ]]ը, սակայն Լուին մերժում է այդ առաջարկը (հնարավոր է, Ռայմունդի հետ Էլեոնորայի դավաճանության մասին լուրերի պատճառով) և ուղևորվում է դեպի հարավ՝ [[Աքքա]], որտեղ հունիսի 24-ին տեղի է ունենում նրա հանդիպումը Կոնրադի և [[Բալդուին III (Երուսաղեմի արքա)|Բալդուին III]]-ի հետ։ Քանի որ [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիա]]ն ավերված էր մահմեդականներիԶանգի ամիրայի կողմից, խաչակիրները որոշում են ընդունում արշավով շարժվել դեպի [[Դամասկոս]], սակայն այն գրավել չի հաջողվում և նահանջում են։ Այդ անհաջողությունից անմիջապես հետո Կոնրադը ծովով ուղևորվում է հայրենիք։ Լուին այցելում է [[Երուսաղեմ]], իսկ [[1149]] թվականին ապրիլին նույնպես վերադառնում է իր թագավորություն։
 
=== Բաժանում Էլեոնորայից ===