«Դինամո (ֆուտբոլային ակումբ, Կիև)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
 
Ակումբը հիմնադրվել է [[1927]] թվականի [[մայիսի 13]]-ին<ref>[http://www.fcdynamo.kiev.ua/club/history/birth/ История футбольного клуба «Динамо» (Киев). Дата основания]</ref>: Առաջին գրանցված խաղը կայացել է [[1928]] թվականի [[հուլիսի 17]]-ին օդեսսական «[[Դինամո-ՍԿԱ|Դինամոյի]]» դեմ (2:2): Խորհրդային ժամանակաշրջանում ակումբը հաղթել է 13 [[ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնություն|ԽՍՀՄ-ի առաջնություն]], 9 [[ԽՍՀՄ-ի ֆուտբոլի գավաթ|ԽՍՀՄ-ի գավաթ]], 3 [[ԽՍՀՄ-ի ֆուտբոլի Սուպերգավաթ|ԽՍՀՄ-ի Սուպերգավաթ]]: Մեկն է այն 2 ֆուտբոլային ակումբներից (մոսկովյան «[[Դինամո (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Դինամոյի]]» հետ), որը մասնակցել է ԽՍՀՄ-ի բարձրագույն դիվիզիոնի բոլոր առաջնություններին: Եղել է առաջին ոչ մոսկովյան ակումբը, որը հաղթել է ԽՍՀՄ-ի առաջնությունը:
 
Միջազգային արենայում հաղթել է 2 [[ՈՒԵՖԱ-ի գավաթների հաղթողների գավաթ|Գավաթների հաղթողների գավաթ]] ([[ՈՒԵՖԱ-ի գավաթների հաղթողների գավաթ 1974-1975|1975]], [[ՈՒԵՖԱ-ի գավաթների հաղթողների գավաթ 1985-1986|1986]]) և [[ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ|ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթ]] (1975): Առաջին սովետական ակումբն է, որը հաղթել է եվրոպական տիտղոս:
 
Ուկրաինայում հաղթել է 14 [[Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն|ազգային առաջնություն]], 11 [[Ուկրաինայի ֆուտբոլի գավաթ|ազգային գավաթ]], 5 [[Ուկրաինայի ֆուտբոլի սուպերգավաթ|Ուկրաինայի Սուպերգավաթ]]:
 
Ակումբի տնային մարզադաշտը՝ [[Ազգային սպորտային համալիր «Օլիմպիական»|ԱՍՀ «Օլիմպիականը»]], բացվել է [[1923]] թվականին և համարվում է [[Ուկրաինա|Ուկրաինայի]] խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտը, ինչպես նաև 2-րդ մարզադաշտը [[ԱՊՀ]]-ում՝ ավելի քան 70 հազար երկրպագուների տեղավորմամբ:
 
ՍԿ հետազոտական գործակալության տվյալներով [[2011]] թվականի արդյունքներով «Դինամոն» առաջինն էր Ուկրաինայում և 19-րդը Եվրոպայում իրական երկրպագուների քանակով<ref>[http://sport.segodnya.ua/football/826778.html СЕГОДНЯ.ua спорт: Рейтинг количества фанов у европейских клубов]{{ref-ru}}</ref>:
 
== Ձեռքբերումներ ==