«Հոգեբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ց , → ց, oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Պատմություն ==
Դարեր շարունակ հոգեկան հիվանդությունները դիտվել են որպես գերբնական ուժերի ծնունդ, համարվել աստծո պատժի կամ ողորմածության դրսևորում։ Դրանով էլ պայմանավորված է եղել հոգեկան հիվանդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Այսպես, գրգռված անձանց համարել են աստծո կողմից պատժված, նրանց նկատմամբ ցուցաբերել բացասական վերաբերմունք և հաճախ էլ ֆիզիկական հաշվեհարդար տեսել, իսկ լռակյաց , ինքնամփոփ հիվանդները համարվել են աստծո կողմից սիրված՝ արժանանալով հոգատար վերաբերմունքի։
 
Հոգեկան հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող հնագույն աղբյուրներից են եգիպտական պապիրուսները, չինական և հնդկական սուրբ գրքերը, Աստվածաշունչը և այլն։ Հոգեկան հիվանդությունների բուժմամբ զբաղվել են քրմերը. նրանց մի մասը հիվանդներին քնեցնելու և քնի ընթացքում տեսած երազների միջոցով որոշել է հիվանդության բնույթը և դրա բուժման միջոցները, մյուսները հիվանդների մարմնից «դւորս են մղել» չար ուժերին, սատանաներին և այլն։