«Հենրի VIII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ց , → ց, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Երբ Հենրին 1509 թ. bարձրացավ գահին, առաջին գործն, որ նա արեց դա ամուսնանալն էր իր եղբոր այրու՝ Իսպանիայի թագավորի դստեր Կատրին Արագոնացու հետ։ Կատրինը գեղեցիկ և խելացի էր և նա իր ամուսնու հավատարիմ ընկերն էր, բայց նրան չհաջողվեց Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չունեցավ։
 
Այդ ընթացքում Հենրին սիրահարվեց [[Աննա Բոլեյն]]ին՝ Կատրինի սպասուհուն։ 16-րդ դարի կնոջ իդեալը գունատ, շիկահեր, կապուտաչյա կինն էր։ Աննա Բոլեյինը ուներ թուխ մաշկ, հաստ մուգ շականակագույն մազեր և մուգ շականակագույն աշքեր, որոնք հաճախ սև էին թվում։ Լեգենդը նաև ասում էր, որ Աննան ուներ 6 մատ իր ձեռքին։ Այնուամենայնիվ թագավորը խենթորեն սիրահարվեց նրան։ Նա այլևս հոգ չէր տանում Կատրինի մասին և որոշել էր բաժանվել նրանից։ Հենրին խնդրեց Հռոմի Պապին տալ նրան ապահարզան, բայց պապը մերժեց։ Այսպիսով Հենրին թաքուն ամուսնացավ Աննա Բոլեյինի հետ, անջատվեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցուց , հիմնեց Անգլիական եկեղեցին և Աննա Բոլեյինը ունեցավ դուստր (հետագայում [[Եղիսաբեթ I]] թագուհին): Հենրին որդի էր ցանկանում , նա հիսթափված էր՝ կասկածելով նրան ուրիշ տղամարդկանց հետ սիրային կապ ունենալու մեջ։ Նրա սերը փոխվեց ատելության, Աննային գլխատեին, երբ Հենրին սիրահարվեց մեկ ուրիշ անգլուհու, որի անունն էր [[Ջեյն Սեյմուր]]։
 
Նրանց հարսանիքը տեղի ունեցավ Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո։ Ջեյն Սեյմուրը մի քնքուշ աղջիկ էր, ով մահացավ որդուն (Էդուարդ VI-ին) կյանք պարգևելու ժամանակ։ Հենրին մի քանի ամիս ողբում էր նրա մահը, հետո նորից ամուսնացավ։ Այս անգամ նա ընտրեց գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին։ Նա ամուսնացավ արքայադստեր հետ դիվանագիտական նպատակներով։ Երբ արքայադուստրը ժամանեց Անգլիա, Հենրին որոշեց, որ արքայադուստրը բավականին սիրունիկ չէ։ Նա մտածեց արքայադստերը նույնպես գլխատել, բայց արքայադուստրը ուներ ամուր կապեր և այսպիսով Հենրին ամուսնալուծվեց և Աննա Քլավսին կոչեց քույր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հենրի_VIII» էջից