«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: 3]]թ → 3]] թ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:Պարսկահայերի ներգաղթը 1828-30 թթ..jpg|մինի|աջից|Պարսկահայերի ներգաղթը]]
Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>: Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի , Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի: Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին [[Սյունիքի մարզ|Սյունիքը]] (Զանգեզուր), [[Արցախ (նահանգ)|Արցախը]] (Ղարաբաղ), [[Գարդմանք]]ը (Գանձակ), [[Շիրակ]]ը (Շորագյալ), [[Լոռի]]ն (Բորչալու), [[Տավուշ]]ը (Շամշադին) և [[Ջավախք]]ը (Ախալքալաք): [[1833]] թվականի վարչական բաժանմամբ [[Երևան]]ի գավառից անջատվել են [[Սուրմալու]]ի և [[Սարդարապատ]]ի գավառները, իսկ [[Նախիջևան]]ի և [[Օրդուբադ]]ի գավառները պահպանվել են: Հայկական մարզի բնակչությունը [[1830]] թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ<ref>[https://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false Исторический памятник. Состояние армянской области]</ref>: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն:
 
Դեռ [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|պարսկական իշխանության]] տարիներին՝ հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1603-1604), պարսիկները [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբբաս առաջինի]] հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան: Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր: Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք: