«Կոռնելիոս Տակիտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ
Տող 10.
 
=== «Պատմության» ===
«Պատմության» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմեական կայսրության մ․թ.ա. 69-96 թթ. պատմությունը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են 1-4-րդ գրքերը և 5-րդի սկիզբը (պարունակում են 69-70 թթ. իրադարձությունները) «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմության 14-[[68]] թթ. իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են 1-4-րդ և 12-15-րդ գրքերը,8-9-րդ գրքերն ընդհանրապես չեն պահաանվել։ Պուբլիոսը իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշվում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավարման միապետական ձևի հաստատմամբ։ Պուբլիոսը դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի [[ընդդիմություն]]ը և առավել ևս [[ժողովրդական զանգվածներ]]ի դիմադրությունը նոր կարգին, սակայն, միաժամանակ, պետական կառուցվածքի ավանդական ձևերի վերացումը կայսրերի կողմից դիտել է իբրև հասարակական և բարոյական առկա նորմերի ոչնչացում, իբրև բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնումը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Պուբլիոսի , իբրև պատմագրի, ամենաարժեքավոր գիծը։ Պուբլիոսը կարևոր տեղեկություններ է հաղորդում [[Հայաստան]]ի պատմության, մասնավորապես՝ Հայաստանի հռոմեական դրածո թագավորների, [[Տրդատ Ա]]-ի գահակալման, մ․թ․ա. 54-63 թթ. հռոմա-պարթևա-հայկական տասնամյա պատերազմի են իրադարձությունների վերաբերյալ։
 
{{Արտաքին հղումներ}}