«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (9) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: մ , → մ, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 85.
Սկսվեց խաչակրաց հինգերորդ արշավանքը (1217-1221)։ 1217 թվականի սեպտեմբերին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք Ակրայում հավաքվել էին խաչակիրներ Արևմուտքից և Արևելքից՝ Անդրաշ IIի, Լեոպոլդ Ավստրիացու, Օտտո Մերանացու ջոկատները, ինչպես նաև Կիպրոսի թագավոր Լուզինյանի, Երուսաղեմի թագավոր Ժան Բրիոնացու, Բոհեմունդ IV Անտիոքցու ուժերը, [[Հիվանդախնամների միաբանություն|Հիվանդախնամների]], [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների]] միաբանությունների ներկայացուցիչները, [[Տևտոնական շքանշան|Տևտոնական]] ասպետները։
 
Ժամանակակիցները կարծում էին, որ խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցների թիվը, որոնք տեղակայվել էին Ակրայում և դրա շրջակայքում , 20 հազար ասպետ է և 200 հազար հետևակ, սակայն սա ևս խիստ չափազանցված է։ Տեղացի սենյորները արևմուտքից Սիրիա ժամանած խաչակիրներին անգամ թշնամանքով դիմավորեցին։ Երկրում սով էր տիրում։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ սիրիական ֆրանկերին այս արշավանքը ընդհանրապես պետք չէր։ Նրանք արդեն ավելի քան 20 տարի խաղաղության մեջ էին Եգիպտոսի հետ, առևտուր էին անում այդ երկրի հետ և այս արշավանքը միայն կխախտեր հաստատված կայունությունը։ Սննդամթերքի պակասը ուխտագնացներին ստիպում էր դիմել այնպիսի ծայրահեղ քայլերի, ինչպիսին ավազակությունն էր։ Անկարգություններին վերջ տալու համար խաչակիրների ղեկավարները զորքն ուղղում են անհավատներին։ Խաչակիրները հարձակվում են վերին Գալիլեա (الجليل) և Նաբլուս (نابلس) շրջանների վրա։
Մի ամբողջ տարի հունգարական և գերմանական խաչակիրները ապարդյուն անցկացրին Ակրայում` փորձելով այստեղից գրոհել Դամասկոսի և Բեյսանի վրա։ Նրանք նաև փորձում էին նվաճել 77 աշտարակ և 2000-անոց կայազոր ունեցող Ֆավոր ամրոցը, բայց ապարդյուն։ Պատճառը հիմնականում այն էր, որ խաչակիր զինվորական ղեկավարների միջև տարաձայնություններ կային։ Օրինակ` Բոհեմունդ IVը կտրականապես դեմ էր այս ամրոցի վրա հարձակվելուն, մինչդեռ Ժան Բրիոնացին, իր հերթին, պնդում էր հակառակը։ Երեք անգամ գրոհներ կազմակերպվեցին, սակայն ամեն անգամ խաչակիրները հետ էին նետվում։ Նրանք նահանջեցին և վերադարձան Ակրա։ Անդրեաշ IIը քաղաքում էր գտնվում և ոչինչ չէր ձեռնարկում։ Ավելին, նա պատրաստվում էր հետ վերադառնալ Եվրոպա, ինչպես նաև հիվանդացել էր։ Չնայած պատրիարքի` իրեն մեկուսացնելու սպառնալիքների, Անդրեաշը իր ուժերով 1218 թվականին հեռացավ իր հայրենիք։ Անդրեաշի պարտության վերաբերյալ պատմաբանները տարակարծիք են ոմանք դա ներկայացնում են հեղինակության անկում, ոմանք էլ` բարձրացում։ Մնացածը ստիպված եղան սպասել նոր ուժերի ժամանմանը Եվրոպայից և զբաղվում էին իրենց ամրոցների ամրացման աշխատանքներով։ Նոր ուժերը Ակրա ժամանեցին 1218 թվականի ապրիլի 26-ին։
 
Տող 153.
== Թագավորության կործանումը ==
 
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների` սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև։ Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին։ Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան։ Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260 թ. Այն Ջալուտի ճակատամարտում։ Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ։ Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին։ Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան։ Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ։ Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա։ Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում։ 1265 թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը , 1268 թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը, որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր։ 1291-1292 թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին։
 
Այսպիսով, ավարտվեց Երուսաղեմի թագավորությունը կործանվեց։ Հետագայում Հռոմը խաչակիրների միջոցով Արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները՝ Լեհաստանը և Չեխիան ենթարկեց իր գերիշխանությանը։ Բայց խաչակրաց արշավանքներին մասնակցող երկրների թիվը հետզհետե կրճատվեց։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ամբողջ գաղափարախոսությամբ հեղիանակազրկվեց։ Այդ էր պատճառը, որ 1V դարից սկսած՝ Եվրոպայում սկսվեց Վերածնունդը, Ռեֆորմացիան։ Բողոքական եկեղեցիների առաջացմանը Հռոմը փորձում էր հակադրել ինկվիզիցիայով ու նոր խաչակրաց արշավանքներով, սակայն ապարդյուն։ Ամերիկա աշխարհամասի հայտնագործումից հետո Եվրոպան վերջնականապես հեռացավ Պապերի ազդեցությունից։