«Գանձատուն թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Թանգարան}}
'''Գանձատուն թանգարան''', (Ալեք և Մարի Մանուկյան) բացվել է [[1982]] թվականին, որի երկհարկանի շենքը (Նոր վեհարանի հարավ-արևմտյան կողմում) կառուցվել է [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]] Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Աևիից, Թոքատից, [[Կ. Պոլս]]ից, [[Վան]]ից, [[Սեբաստիա]]յից, [[Կեսարիա]]յից, [[Վասպուրական]]ից, [[Արցախ]]ից, [[Կիլիկյան Հայաստան]]ից և այլ վայրերից, ինչպես նաև՝ հայկական գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը , Ավետարանների կրկնակագմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները (հիմնականում՝ արծաթե՝ երբեմն ագուցված կիսաթանկարժեք քարերով)։ Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները և աջերը։ Ուշագրավ են Նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոլծևերի հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեցական զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ և այլն), հնագույններն են [[Կիլիկյան Հայաստան]]ում ստեղծված նրբագործ արտախուրակները և [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] մետաքսե խաչվառը ([[1448]])։ Եկեղեցական ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև [[Փիլիպոս Ա Աղբակեցի]] կաթողիկոսի արծվագորգը ([[1651]]), Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը ([[1705]]-[[1714]], Կոստանդնուպոլիս), Գեղարդավանքին նվիրաբերված խույրը ([[1715]]) և այլն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները ([[1689]], [[1781]], [[1805]]), ժամաշապիկը ([[1778]])։ Գանձատան հյուսվածքների հավաքածոտւմ հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական [[մետաքսագորգ]]երը։
 
{{ՀՍՀ}}