Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են։ Արուների հասակը հասնում է մինչև 1,8 մ, էգերինը՝ 1,1 մ, 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը՝ 35 կգ։ Նրանք ապրում են խմբերով։ Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն։ Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը՝ իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը։ Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար։ Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո։ Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է։ Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է։ Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում, քան գյուղերում։ Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40 °C երաշտը։