Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
փոխարինվեց: ի , → ի, oգտվելով ԱՎԲ
[[1985]] թ. Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների։ [[1990]] թ. թողարկվեց Windows 3.0, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էին։ Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն։
 
[[1988]] թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ [[Windows NT]] անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ [[1992]] թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ [[1994]]-ին Windows NT 3.5-ը։ [[1995]] թվականին թողարկվել է հայտնի [[Windows 95]]-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների , 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ [[1996]] թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։
 
[[1998]] թ. թողարկվել է [[Windows 98]]-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը [[Windows 2000]] է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ [[Windows 2000 Server]] և [[Windows 2000 Professional]]։