«Մանուֆակտուրա»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ)
{{վիքիֆիկացում}}'''Մանուֆակտուրա''' (ուշ լատ. manufactura, լատ. manus-ձեռք և factura-պատրաստում), կապիտալիստական արդյունաբերության զարգացման փուլ, որը հաջորդել է կապիտայիստական պարզ կոոպերացիային, նախորդել խոշոր մեքենայական արտադրությանը. աշխատանքի բաժանման և ձեռքի արհեստագործական տեխնիկայի վրա հիմնված կապիտալիստական ձեռնարկություն։ Ծագել է 16 դարի կեսերին Արևմտյան Եվրոպայում և մինչև 18 դարի վերջին երեսնամյակը եղել է արտադրության կազմակերպման իշխող ձևը։ Առաջացել է երկու ուղիով. 1. կապիտալիստը մի ընդհանուր արհեստանոցում միավորել է միևնույն մասնագիտության տեր մի քանի արհեստավորների, որոնցից յուրաքանչյուրը կատարել է միևնույն աոանձին օպերացիան , 2. կապիտալիստը մի արհեստանոցում միավորել է տարբեր մասնագիտության աեր առանձին, ինքնուրույն արհեստավորների, որոնք սկզբից մինչև վերջ մասնակցել են արտադրանքի պատրաստմանը։ Մանուֆակտուրային արտադրության զարգացմանը համապատասխանել է Մանուֆակտուրայի 3 ձև. ցրված Մանուֆակտուրա (երբ ձեռնարկատերը գնում ու վաճառում էր ինքնուրույն արհեստավորների արտադրանքը), խառը Մանուֆակտուրա (երբ արհեստանոցում առանձին օպերացիաների կատարումը զուգակցվում էր տանը կատարվող աշխատանքի հետ)։ Առավել զարգացած ձեը կենտրոնացված Մանուֆակտուրան է (երբ վարձու բանվորները միավորվում էին մի արհեստանոցում)։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=257}}