«Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ''' Քննադատական նոթեր մի ռեակցիոն [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մասին», [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի գլխավոր փիլիսոփայական երկը։ Գրվել է 1905-07 թվակաանների հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին, հրատարակվել 1909-ի մայիսին։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմը» ստեղծվել է [[մարքսիզմ]]ի փիլիսոփայությունը ռևիցիոնիզմի հարձակումներից պաշտպանելու, էմպիրիոկրիտիցիզմի և զանազան այլ փիլիսոփայական ուսմունքների (նեոկանտականություն, [[պրագմատիզմ]], իմանենտ փիլիսոփայություն են) կրոնաիդեալիստական բնույթը բացահայտելու, կուսակցության առջև ծառացած արմատական փիլիսոփայական հարցերը լուծելու նպատակով։ Այդ երկում Լենինը մշակել է մարքսիստական կուսակցության փիլիսոփայական, տեսական հիմքերը։ Լենինը, զարգացնելով [[մատերիալիզմ]]ի դրույթները, տվեց մատերիայի դասական սահմանումը , որը իդեալիզմի դեմ պայքարի ողջ պատմության ու բնագիտական նվաճումների ընդհանրացումը եղավ։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում հետագա զարգացում ստացավ փիլիսոփայության հիմնական հարցը։
 
Լենինը, ընդգծելով մատերիայի առաջնայնությունը, ցույց տվեց, որ կեցության ու մտածողության հակադրությունը սահմանափակվում է «հիմնական իմացաբանական հարցի» շրջանակներով, որ այդ սահմաններից դուրս «... տվյալ հակադրության հարաբերականությունն անտարակուսելի է»։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում որակական նոր աստիճանի բարձրացվեց մարքսիստական իմացաբանությունը։ Նա [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] ոլորտը մուծեց արտացոլման հասկացությունը, ընդգծելով, որ մատերիայի հիմքում ընկած է «զգայության նման հատկություն, արտացոլման հատկություն» , նշելով հոգեկանի, գիտակցության երկրորդայնությունը, ընդգծեց, որ մտածողությունը, գիտակցությունը իրականության արտացոլումն է։ Լենինը, ստեղծագործորեն կիրառելով դիալեկտիկան, զարգացրեց ճշմարտության մասին մարքսիստական ուսմունքը։ Նշելով գիտության և պրակտիկայի անխզելի կապը՝ նա ցույց տվեց պրակտիկայի դերը գիտելիքի օբյեկտիվությունը որոշելու հարցում։ Լենինն ուշադրությունը բևեռեց նաև փիլիսոփայության և գիտության փոխհարաբերության հարցին։ Հետագոտելով XIX—XX դդ. սահմանագծի բնագիտության մեջ, հատկապես ֆիզիկայում, աեղի ունեցած հեղաշրջումը, նշեց նախկին մատերիալիզմի սահմանափակությունները, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանական նշանակությունը նորագույն հայտնագործությունների մեկնաբանման հարցում։ Բնութագրելով ֆիզիկայի ճգնաժամի էությունը՝ Լենինը բացահայտեց ֆիզիկական իդեալիզմի ու ֆիզիոյոգիական իդեալիզմի դասակարգային ու իմացաբանական արմատները, բնագիտության զարգացման բարդ, դիալեկտիկական ուղին։ Լենինը ցույց տվեց, որ մարքսիզմը հետևում է փիլիսոփայական լավագույն ավանդույթներին, կատեգորիաների ներքին զարգացման տրամաբանությանը և պահպանում ու ամրապնդում է կապը զարգացող գիտության հեա՝ օգտագործելով նրա փորձը իր կատեգորիաները նոր բովանդակությամբ հարստացնելու և զարգացնելու համար։ Այդ պատճառով է, որ դիալեկտիկական մատերիալիզմը պահպանում է արդի գիտության զարգացման միտումներին համապատասխանող մեթոդաբանական նշանակությունը։