«Մեծամոր (հնագույն բնակատեղի)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: մ , → մ, oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Մեծամոր''', հնագույն ամրոց-բնակատեղի [[Արարատյան դաշտ]]ում, [[Մեծամոր գետ]]ի ակունքներին մոտ, Հայաստանի Հանրապետության [[Արմավիրի մարզ]]ի Տարոնիկ գյուղից ոչ հեռու, [[Երևան]]ից մոտ 30 կմ արևմուտք։ [[1965]] թվականից Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԴԱ կոմպլեքսային արշավախումբը, ինչպես նաև ՀՀ հնագիտական խմբերը։ Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է [[Մեծամոր]]․։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգեննզի շրշանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում
Ներկայումս ենթադրվում է, որ Մեծամորի հնավայրը հավանաբար Մար Աբաս Կատինայի նկարագրած Հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրն է /Արամալի/, և Մ. Խորենացին օգտվելով Կատինայի գրառումներից` այն շփոթել է ավելի ուշ կառուցված բուն Արմավիրի /Արգիշտիխինիլի/ հետ, քանի որ 5-րդ դարում Արամալին գոյություն չուներ, իսկ Արգիշտիխինիլիի ավերակները դեռ պահպանվում էին, բացի այդ երկու քաղաքներն էլ իրենց աշխարհագրական դիրքով և նկարագրությամբ բավական նման են։
|