«Միջազգային մարզական միավորումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Միջազգային մարզական միավորումներ''', ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի [[միջազգային]] և [[մայրցամաք]]ային ոչ կառավարական կազմակերպություններ։ Միջազգային մարզական միավորումների անդամներ են` ազգային, որոշ դեպքերում նաև միջազգային մարզական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին անհատներ։ Միջազգային մարզական միավորումներ տարբերակվում են` ընդհանուր բնույթի, որոնց գործունեությունը չի սահմանափակվում որևէ մարզաձևով (օրինակ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային խորհուրդը), հատուկ որևէ մարզաձևի (բռնցքամարտի, վոլեյբոլի և այլն), ֆիզկուլտուրային և սպորտին առնչվող գիտությունների (օրինակ, Մարզական բժշկության ֆեդերացիա), ըստ մասնագիտության (օրինակ, Երկաթուղայինների միջազգային մարզական միություն) և այլն։ Կան միջազգային մարզական միավորումներ, որոնց անդամ են հանդիսանում միայն սոցիալիստական երկրների (Բարեկամական բանակների մարզական կոմիտե) կամ միայն կապիտալիստական երկրների (Զինվորական սպորտի միջազգային խորհուրդ) մարզական կազմակերպությունները։ Գոյություն ունեն ավելի քան [[200]] միջազգային մարզական միավորումներ , որոնց խնդիրներն են՝ օգնել ստեղծելու համապատասխան ազգային կազմակերպություններ, ճանաչել դրանք, [[հաստատել]] և [[զարգացնել]] կապերը, հսկել այդ կազմակերպությունների ընդունած կանոնների կատարումը, ուսումնասիրել ու տարածել միջազգային փորձը, պլանավորել ու անցկացնել միջազգային մրցումներ, գրանցել ռեկորդները։ Խորհրդային մարզական կազմակերպությունները [[70]] միջազգային մարզական միավորումներ ի անդամ են։
==Տես նաև==