«Միջանկյալ ուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 2թ → 2 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 48.
#'''Գորշ թումբը''' (tuber cinereum) տեղավորված է պտկաձև մարմինների առջևում։ Սա [[III փորոք]]ի ստորին պատի սնամեջ արտացցված մասն է և կազմված է գորշ նյութի մի բարակ թիթեղից։ Թմբի գագաթը ձգվում ու կազմում է սնամեջ ձագարը (infundibulum), որի կույր ծայրին կպած է [[հիպոֆիզ]]ը (hypophysis). վերջինս տեղավորված է [[թուրքական թամբ]]ի գոգության մեջ։ Գորշ թմբի մեջ գտնվում են գորշ նյութի կորիզները, որոնք բարձրագույն [[վեգետատիվ կենտրոն]]ներն են և ազդում են մասնավորապես,[[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] ու [[ջերմակարգավորում|ջերմակարգավորման]] վրա։
#'''Տեսողական խաչվածքը''' (chiasma opticum) կազմում է մի քառանկյուն երկարավուն թիթեղ, որը գտնվում է գորշ թմբի առջևում և հրում է ներս նրա առաջային պատը։ Թիթեղի առաջային անկյուններին են միանում տեսողական նյարդերը (nn. optici), իսկ հետին անկյունները շարունակվում են որպես տեսողական ուղիներ (tractus opticus), որոնք կիսագրկում են ուղեղի կոթոնները և, ուղղվելով հետ ու վեր, վերջանում են տեսաթմբի հետևում՝ metathalamus-ի մեջ։ Խաչվածքի առջևում որպես գորշ թմբի առաջային պատի շարունակություն, բարձրանում է մի գորշ բարակ թիթեղ՝ lamina terminalis-ը, որն ավելի վեր կազմում է III փորոքի առաջային պատը։
#'''Պտկաձև մարմինները''' (corpora mamilaria) երկու սպիտակ, փոքր , ոչ ճիշտ գնդաձև բարձրություններ են, որոնք սիմետրիկ կերպով տեղավորված են միջին գծի երկու կողմերում, իրար կողքի և հետին ծակոտկեն նյութից առաջ։ Յուրաքանչյուր պտկաձև մարմնի մակերեսային սպիտակ շերտի տակ գտնվում են երկու գորշ կորիզներ։ Ըստ իրենց ֆունկցիայի պտկաձև մարմինները պատկանում են ենթակեղևային հոտառական կենտրոններին։
#'''Ենթատեսաթմբային շրջան''' (regio subthalamica). բառի նեղ իմաստով ուղեղային նյութի մի փոքր մասն է, տեղավորված է տեսաթմբի տակ՝ նրանից բաժանվելով sulcus enypothalamicus- ով։ Այս ակոսը լավ է երևում ուղեղի միջին գծով տարված սագիտալ կտրվածքի վրա։ Regio subthalamica – ն ուղեղի կոթոնների վերին մասի շարունակությունն է, որը զոմերինգյան գորշ նյութի և կարմիր կորիզի հետ միասին ներհրվում է hypotalamus –ի մեջ։ Զոմերինգյան գորշ նյութից դուրս ընկած միջանկյալ ուղեղին պատկանող մի ձվաձև մարմին (corpus subthalamica(Luysi))։ Լուիզիի մարմինը հանդիսանում է արտաբրգային համակարգի օղակներից մեկը։ Նրան վերագրում են նաև վեգետատիվ ֆունկցիաներ։
==Գրականություն==