«Մուտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: վ , → վ, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 73.
Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները [[բնական ընտրություն|բնական ընտրության]] նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին [[կեչու թրթուր]]ի պոպուլյացիաներում [[19-րդ դար]]ի կեսերին [[Անգլիա]]յում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ [[Թիթեռներ]]ն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են [[քարաքոս]]ներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում [[20-րդ դար]]ի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։
 
Եթե մուտացիան դիպչում է ԴՆԹ-ի «լռող» հատվածներին, կամ հանգեցնում է մեկ [[գենետիկական կոդ]]ի փոփոխմանը հոմանիշով , ապա այն սովորաբար ոչ մի կերպ չի արտահայտվում [[ֆենոտիպ]]ում (այդպիսի հոմանիշային փոփոխության դրսևորումը կարող է կապված լինել կոդոնների օգտագործման տարբեր հաճախականությունների հետ)։ Սակայն այդպիսի մուտացիաները հնարավոր է հայտնաբերել գենային վերլուծության մեթոդներով։ Քանի որ մուտացիաները առավել հաճախ տեղի են ունենում բնական պատճառների հետևանքով, ապա այն ենթադրության մեջ, որ արտաքին միջավայրի հատկությունները չեն փոխվել , ստացվում է, որ մուտացիաների հաճախականությունը պետք է մոտավորապես հաստատուն մնա։ Այս փաստը կարելի է օգտագործել [[ֆիլոգեն]]ի ուսումնասիրությունների համար, տարբեր տակսոնների, այդ թվում և մարդկանց, ծագումնաբանության և ազգակցական կապերի ուսումնասիրության համար։ Այսպիսով՝ լռող գեների մուտացիաները հետազոտողների համար յուրօրինակ «մոլեկուլյար ժամացույց» են ծառայում։ «Մոլեկուլյար ժամացույցի» տեսությունը բխում է նաև այն բանից, որ մուտացիաների մեծամասնությունը չեզոք է և դրանց կուտակման արագությունը տվյալ գենում կախված չէ կամ քիչ չափով է կախված բնական ընտրության ազդեցությունից և այդ պատճառով հաստատուն է մնում երկար ժամանակի ընթացքում։ Տարբեր գեների համար այս արագությունն այնուամենայնիվ տարբերվելու է։
[[Միտոքոնդրումային ԴՆԹ]] -ի (ժառանգվում է մայրական գծով) և Y քրոմոսոմում (ժառանգվում է հայրական գծով) մուտացիաների ուսումնասիրությունը լայնորեն կիրառվում է էվոլյուցիոն կենսաբանությունում [[ռասսա]]ների և [[ազգություն]]ների ուսումնասիրման, մարդու կենսաբանական զարգացման վերակառուցման համար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուտացիա» էջից