«Փոլ ՄաքՔարթնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (42)
չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ
Տող 16.
 
== Վաղ տարիներ ==
Փոլ ՄաքՔարթնին ծնվել է [[1942 թվական]]ի [[հունիսի 18]]-ին [[Լիվերպուլ]]ի Ուոլթոն հիվանդանոցում (''Walton Hospital''), Ռայս Լեյնում, որտեղ նրա մայրը՝ Մերին, բուժքույր էր ծննդատանը։ Թե՛ հայրական, թե՛ մայրական գծով իռլանդացի Փոլը մկրտվել է կաթոլիկ եկեղեցում, բայց Մերին (կաթոլիկ) և հայր Ջեյմս ՄաքՔարթնին (բողոքական, ավելի ուշ՝ ագնոստիկ) դաստիարակում էին իրենց որդուն կրոնական ավանդույթներից դուրս։ [[1947 թվական]]ին Մերի ՄաքՔարթնին դարձավ կանչով գինեկոլոգ։ Դա բավականին բարդ ու ծանր աշխատանք էր , նրանք կարող էին կանչել օրվա ցանկացած ժամի, բայց դա թույլ տվեց ընտանիքին տեղափոխվել սըր Թոմաս Ուայթի Էվերտոնում գտնվող Այգիների շրջանը. Մերին այդ բնակարանը ստացավ նոր աշխատանքի հետ միասին։ Ընտանիքը աղքատ չէր, բայց շատ համեստ էր ապրում. Ջեյմս ՄաքՔարթնին պատերազմի ընթացքում աշխատում էր զինամթերքի գործարանում, բայց պատերազմի ավարտից հետո նա վերադարփավ բամբակի բորսան, որտեղ շաբաթական 6 ֆունտ էր վաստակում, ավելի քիչ, քան կինը, որը անհանգստության առիթ էր դառնում։ Հեռուստացույցը, ինչպես հիշում էր Փոլը, հայտնվեց միայն [[1953 թվական]]ին:
 
[[1947 թվական]]ին Փոլը ընդունվեց Սթոքթոն Վուդ Ռոուդի նախնական դպրոց({{lang-en|Stockton Wood Road}}): Չափից շատ աշակերտներ ունենալու պատճառով նրանց մի մասին տեղափոխեցին Ջոզեֆ Ուիլյամսի նախնական դպրոց ({{lang-en|Joseph Williams Primary School}}) Բել Վեյլում։ Այստեղ Փոլը առաջին անգամ բեմ դուրս եկավ՝ կատարելով ինչ-որ երգ (կոնկրետ՝ ինչ նա այդպես էլ չկարողացավ հիշել)՝ կապված Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թագադրման հետո։ Կատարման համար նա արժանացավ մրցանակի և վերապրեց բեմի առաջին վախը։ [[1954 թվական]]ին հանձնելով քննությունները 11+՝ նա հնարավորություն ստացավ շարունակել կրթությունը տղաների՝ Լիվերպուլյան համալսարան անվամբ միջնակարգ դպրոցում։