«Տարրական դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ)
 
'''Տարրական դպրոց''', հանրակրթական ուսումնա-դաստիարակչական հաստատություն, որը երեխաներին տարրական [[գիտելիք]]ներ է տալիս մայրենի լեզվի, [[մաթեմատիկա]]յի, ինչպես նաև [[Բնություն|բնության]] ու հասարակության մասին։ Տարրական դպրոցը (դասարաններ) երկրների մեծ մասի ժողովրդական կրթության ժամանակակից համակարգի նախնական աստիճան է։ Տարրական դպրոց ընդունվող երեխաների տարիքը և դպրոցում ուսման տևողությունը տարբեր երկրներում տարբեր է։ [[Մեծ Բրիտանիա]]յում, օրինակ, ընդունվում են 5 տարեկանից, սովորում 4 տարի, [[Ֆրանսիա]]յում՝ համապատասխանաբար 6 և 5, [[ԱՄՆ]]-ում՝ 6 և 6 կամ 8, [[Լատինական Ամերիկա]]յի երկրներում՝ 6 և 5 կամ 6, [[Իտալիա]]յում 6 տարեկան երեխաների համար պարտադիր է 3-ամյա ուսուցումը , լրիվ դասընթացը՝ 4—5 տարի։ Սոցիալիստական երկրների տարրական դպրոցներում (դասարաններում) ընդունվում են 6 (Հունգարիա, Չեխոսլովակիա, ԴԴՀ) կամ 7 (ԽՍՀՄ, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա) տարեկանից, ուսման տևողությունը՝ 3—4 տարի։ [[ԽՍՀՄ]]-ում, [[1984]] թվականի դպրոցական ռեֆորմի համաձայն, [[1986]] թվականից դպրոց ընդունվելու են 6 տարեկանից, տարրական դպրոցը դառնալու է 4-ամյա։ [[ԽՍՀՄ]] այժմյան տարածքում առաջին տարրական դպրոցները հիմնվել են [[Հայաստան]]ում, IV—V դդ․ (տես Նախաէսրուցյան ղպրոցներ, Մեսրոպյան դպրոցներ), այնուհետև՝ [[Վրաստան]]ում (VI դ․) [[Ռուսաստան]]ում նման դպրոցներ բացվել են X— XI դդ․ ։ Հնագույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միջին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դպրոցներ ու համալսարաններ։ Հետագայում տարրական դպրոցների պահպանությունն ու հովանավորությունն ստանձնել են պետական իշխանությունների տեղական մարմինները ([[Ռուսաստան]]ում, օրինակ, ծխական դպրոցների հետ միասին լայն տարածում են ստացել գեմստվային, գավառային ու նահանգային ստորին տիպի դպրոցները)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո դպրոցների ղեկավարությունը հանձնվել է լուսժողկոմատին։ Միասնական աշխատանքային դպրոցների կանոնադրությամբ ([[1918]]) սահմանվել է տարրական դպրոցի ուսման 5-ամյա ժամկետ, որը 1923 թվականին, 7-ամյա դպրոցի ստեղծման կապակցությամբ, դարձել է 4 տարի, իսկ 60-ական թթ․ վերջերին՝ 3 տարի։ [[1930]] թվականին մտցվել է համընդհանուր պարտադիր տարրական ուսուցում։ [[ԽՍՀՄ]]-ում տարրական դպրոցներ ստեղծվում են հիմնականում ոչ մեծ բնակավայրերում, որոնցում չկա 8-ամյա կամ [[միջնակարգ դպրոց]]։ Տարրական դպրոցները և ոչ լրիվ միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարանները միասնական հանրակրթական դպրոցի օրգանական մասն են։ Բոլոր փուլերի կապն ու հաջորդականությունն ապահովվում է ուսումնական պլանների ու ծրագրերի, ուսումնա-դաստիարակչական աշխատանքի կազմակերպման սկզբունքների միասնությամբ։ տարրական դպրոցում թերի միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարաններում պարտադիր պարապմունքները շաբաթական 24 ուսումնական ժամ է։ Ազգային դպրոցներում ռուսաց և օտար լեզուներ դասավանդելու կապակցությամբ թույլատրվում է ծանրաբեռնվածության ավելացում 2—3 ժամով։ Տնային աշխատանքներ հանձնարարվում են այն հաշվով, որ 1-ին դասարանում դրանց կատարմանը տրամադրվի մինչև 1, 2-րդ-ում՝ մինչև 1,5, 3-րդում՝ մինչև 2 ժամ։ ՀԽՍՀ-ում տարրական դպրոցներն ստեղծվել են [[1920]]-ական թթ․։ Դպրոցական համակարգի հետագա ծավալմանը զուգընթաց դրանք մնացել են որպես ոչ լրիվ և լրիվ միջնակարգ դպրոցների տարրական դասարաններ։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=621}}