«Վիրակապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ւ , → ւ, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վիրակապեր''', Փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու , երակային արյունահոսությունը դադարեցնելու , մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող վիրակապեր) և համար։ Ամրացնող և ճնշող վիրակապերը հիմնականում լինում են [[թանզիֆ]]ից, որի տակ դրվում է վիրակապական ստերիլ նյութ (բամբակով ծածկված մեկ շերտ թանզիֆ)։ Վիրակապական նյութերի շարքին են դասվում նաև թանզիֆե գնդիկները, անձեռոցիկները, տամպոնները, ոետինե արտազատիչները, ժապավենները և խողովակները։ Ամրացնող վիրակապերը, կախված մարմնի վիրակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև և այլն։ Վիրակապական նյութերը վերքի շրջանում ամրացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր ([[կոլոդիում]], [[կլեոլ]], կպչուն սպեղանի և այլն)։ Անշարժացնող վիրակապեր կիրառում են հիմնականում կոտրվածքների կամ փափուկ [[հյուսվածքներ]]ի տարածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել [[փայտ]]ից, [[մետաղալար]]ից, [[պլաստմասսա]]յից (շինաներ)։ Տուժածին տրանսպորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=470}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիրակապ» էջից