«Ստորին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: տ , → տ, (3) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Ստորին ծնոտի ներքին երեսին, [[սիմֆիզ]]ի շրջանում, աչքի են ընկնում երկու կզակային փշեր (spinae mentales), որոնք կզակա-լեզվակային մկանի ջլային միացման տեղերն են։
 
Անտրոպոմորֆ կապիկների այս մկանը կպչում է ոչ թե [[Ջիլ (այլ կիրառումներ)|ջլով]], այլ մսայլին մասով, որի Հետևանքով փշի փոխարեն առաջանում է փոս։ Բրածո [[ծնոտ]]ների շարքում անցման այդ բոլոր ձևերն էլ կան, սկսած [[կապիկ]]ների բնորոշ կզակային փոսից և կզակային թմբկության բացակայությունից մինչև կզակային փշի զարգացումը և կզակային թմբկության առաջացումը։ Այսպիսով, կզակալեզվային մկանի կպման ձևի փոփոխությունը մսայինից ջլայինի առաջ է բերել կզակային փուշը և դրան համապատասխան նաև կզակը։ Հաշվի առնելով, որ լեզվի մկանների ջլային կպման եղանակը նպաստել է հոդաբաժան խոսքի զարգացմանը, կզակի շրջանում ստորին ծնոտի ռելեֆի վերափոխությունը նույնպես պետք է, որ կապված լինի խոսելու հետ և հանդիսանում է զուտ մարդկային հատկանիշ Կզակային փշի երկու կողմերում, ծնոտի ստորին եզրին ավելի մոտ , նկատելի են երկփորանի մկանի կպման տեղերի փոսիկները(fossae digastricae), դրանից հետ սկսվում է ծնոտա-կորճային գիծը (linea mylohyoida), որն ուղղվում է հետ ու վեր դեպի ծնոտի թևը։ Նրան ամրանում է համանուն մկանը։
 
===Ճյուղեր===
Տող 22.
 
[[Պատկեր:Mandible close-up supeiror animation.gif|thumb|ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ստորին ծնոտի նկարագրությունը հանրագումարի բերելով, անհրաժեշտ է նշել, որ նրա ձևը և կառուցվածքը բնորոշում են ժամանակակից [[մարդ]]ուն։ Աշխատանքի պրոցեսում , որով պայմանավորված է կապկի փոխարկվելը մարդու , բռնելու ֆունկցիան ծնոտներից անցել է ձեռքերին, որոնք դարձել են աշխատանքի [[օրգան]]ներ։ Դրա հետ մեկտեղ մարդու կողմից արհեստականորեն պատրաստված [[Սնունդ|սննդի]] օգտագործումը հեշտացրել է ծամիչ ապարատի աշխատանքը։ Այս բոլորը հանգեցրել են ատամների գործունեության թեթևացմանը և ստորին ծնոտի [[ռեդուկցիա]]յին։
Միաժամանակ մարդու մոտ սկսել է զարգանալ հոդաբաժան խոսքը, որը կապված է ստորին ծնոտին կպչող լեզվի մկանների ուժգին և նուրբ գործունեության հետ։ Ուստի ստորին ծնոտի կզակային մասը, որը կապված է այդ մկանների հետ, դիմացել է հետադեմ գործոնների ազդեցություններին և նրա վրա առաջացել են կզակային փուշն ու թմբկությունը։