«Ստանդարտացման միջազգային կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ)
* թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն։ Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
* բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին։
Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը։ Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը։ Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն ,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ): Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։ Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են։
Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից։ Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե` ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն։ Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը։