«Սոցիալիստական ապրելակերպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիալիստական ապրելակերպ''', հասարակության, սոցիալական խմբերի և անհատների կենսագործունեության տիպական ձե, որը պայմանավորված է սոցիալիստական արտադրաեղանակով և նպաստում է նրա ամրապնդմանն ու կատարելագործմանը։ Ս․ ա-ի նախադրյալներն առաջանում են [[պրոլետարիատ]]ի դասակարգային պայքարում, այն ձևավորվում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո, սոցիալիզմի շինարարության ու զարգացման ընթացքում և կոմունիստական ապրելակերպի հիմքն է ու նախնական փուլը։ Ս․ ա․ բնութագրվում է հասարակական սեփականության տիրապետությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների արմատական շահերի միասնությամբ։ Ապրելակերպն ընդհանրապես պայմանավորված է սոցիալտնտեսական պայմաններով (կենսամակարդակ), սոցիալ-քաղ․ կարգով (կյանքի որակ), մշակութային և սոցիալհոգեբանական գործոններով (կենսաոճ, վարքի տիպօրինակ, կյանքի իմաստ, իդեալ են), ինչպես և բնական ու աշխարհագրական միջավայրով։ Յուրաքանչյուր հասարակություն իր անդամներին ներկայացնում է որոշակի պահանջներ և ձգտում դրանք վերածել նրանց կյանքի նորմաների, սակայն, անկախ որեէ դասակարգի կամ խավի ապրելակերպի տիպաբանական նույնությունից, յուրաքանչյուր մարդու սոցիաչական հարմարումը ընթանում է յուրովի, դա է պատճառը, որ հասարակական-տնտ․ ֆորմացիաներին, ինչպես նաե տվյալ ֆորմացիայի ներսում առկա դասակարգերին և սոցիալ․ շերտերին բնորոշ ապրելակերպին զուգահեռ գոյություն ունեն տարբեր (այդ թվում՝ ֆորմացիոնին, դասակարգայինինխորթ) ապրելակերպեր։ «Սովետական ապրելակերպ» սոցիալ-պատմ․ կատեգորիան ներառում է սովետական մարդկանց կենսագործունեության բոլոր ձևերը (ազգ․, սոցիալ․, հոգեբանական ևն)ք իսկ Ս․ ա․ դրանց ֆունկցիոնալ ուղղվածությունն է։ Այս առումով Ս․ ա․ ըմբռնվում է որպես կոմունիստական ապրելակերպի գոյացման պրոցես, մարդկանց կենսագործու¬ նեության էական բնութագիր, տիրող պայմաններով կանխորոշված կենսագործունեության նորմա, ընդհանուր մշակութային նպատակ և իդեալ, սոցիալիզմի զարգացումը պլանավորելու և կառավարելու, ապրելակերպի սոցիալ․ միանշանակության հասնելու միջոցով դասակարգերի ու սոցիալ․ շերտերի մերձեցման և անձնավորության անհատականության լրիվ դրսևորման համար պայմաններ ստեղծելու հիմք։ Ս․ ա․ աշխատանքային ապրելակերպ է, աշխատանքի մեջ է ձևավորվում նրա արժենորմատիվային համակարգը։ Ս․ ա-ի բնորոշ գծերն են կոլեկտիվիզմը, աշխատանքի նկատմամբ նոր վերաբերմունքը, սոցիալիստ, ինտերնացիոնալիզմը, իսկական դեմոկրատականությունը, [[քաղաք]]ացիների իրավունքների և պարտականությունների միասնությունը, սոցիալ․ լավատեսությունը, ակտիվ կենսադիրքորոշումը , անհանդուրժողականությունը սոցիալիզմին անհարիր երևույթների նկատմամբ։ Ս․ ա․ դրսևորվում է ոչ միայն աշխատանքային և հասարակական-քաղ․ գործունեության ոլորտում, այլև կենցաղում, ընտանիքում, միջանձնային հարաբերություններում։ Սոցիալիստ, հասարակական հարաբերությունների զարգացմանն ու կատարելագործմանը զուգընթաց Ս․ ա․ դառնում է հասարակության կենսագործունեության միակ ձևը և աստիճանաբար վերաճում կոմունիստական ապրելակերպի։ Գրկ․ ՍՄԿԿ 26 համագումարի նյութերը, Ե․, [[1981]]։
 
== Գրականություն ==