«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
չ (մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (30) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ)
Նույն դարաշրջանում ծաղկում են ապրում սամուրայական արվեստները՝ գրականությունը, պատմական վիպասանությունը, երաժշտությունը: Խոշոր և երկարատև պատերազմների բացակայության պայմաններում, սամուրայներն իրենց ազատ ժամանակը տրամադրում էին բանահյուսությանը, գրելով բազմաթիվ բանաստեղծություններ և փիլիսոփայական աշխատություններ: Արդյունքում, սամուրայները դարձան ժամանակի ամենազարգացած հասարակական խավը: Հիշյալ դարաշրջանում է տարածում ստանում հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»:
 
[[Թայրա]] տան հանդեպ կրած հաղթանակից հետո, [[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստիպեց կայսրին, որ իրեն շնորհի [[շյոգուն]]ի տիտղոս, իսկ նախկինում աննշան [[Կամակուրա]] ձկնորսական ավանը , որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարձրեց իր համար [[նստավայր]]: Այսուհետև, [[շյոգուն]]ը [[Ճապոնիա]]յում դարձավ ամենաազդեցիկ անձնավորությունը՝ լինելով միաժամանակ առաջին սամուրայը և վարչապետը: Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսրի ձեռքերում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց [[շյոգուն]]ն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը: Կայսրը ստիպված էր համաձայնվել [[շյոգուն]]ի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից:
 
[[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ [[բակուֆու]] (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»: Ինչպես և [[շյոգունը]], այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին: Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բրագավառներեը: [[Ճապոնիա]]յի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին [[բակուֆու]]ին [[շյոգունի]] ղեկավարությամբ: Այսպիսով, [[շյոգուն]]ը և իր նախարարները լավատեղյակ էին երկրի անցուդարձին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարձություններին: