«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: 2թ → 2 թ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ)
Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են [[կորիզ]]ների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ [[ռեֆլեկտոր աղեղ]]ին։ Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ։
 
Ամենաշատ թվով բջիջներ գտնվում են ողնուղեղի պարանոցային հաստուկի առաջային եղջյուրում, որտեղից նյարդավորվում են վերին վերջույթները, որոնք մասնակցում են մարդու աշխատանքային գործունեությանը։ Մարդկանց ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, շարժումների բարդացման հետ կապված այդ կորիզները նշանակալի չափով ավելի շատ են , քան կենդանիներինը (ներառյալ նաև անտրոպոիդները)։ Այսպիսով, գորշ նյութի հետին և առջևի եղջյուրներն առնչություն ունեն կենդանական կյանքի օրգանների, հատկապես շարժողական ապարատի նյարդավորման հետ, որի կատարելագործմանը զուգընթաց էվոլուցիայի ընթացքում զարգացել է և ողնուղեղը։
 
Ողնուղեղի յուրաքանչյուր կեսում առաջային ու հեըտին եղջյուրները միացած են իրար գորշ նյութի մի միջանկյալ շերտով (zona intermedia), որը ողնուղեղի կրծքային ու գոտկային հատվածներում, կրծքային հատվածից մինչև գոտկային II – III հատվածները հատկապես արտահայտված են և դուրս է գալիս կողմնային եղջյուրների ձևով (cornu laterales)։ Դրա հետևանքով գորշ նյութը նշված բաժինների լայնական կտրվածքի վրա նմանվում է թիթռնիկի։