«Մտրակավորների դաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (3), → (4), : → ։ (35), ։Բ → ։ Բ, ։Է → ։ Է, ։Թ → ։ Թ (2), ։Մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
Թարթիչավորների մարմինը պատված է բարակ, խիտ և ճկուն թաղանթով` պելլիկուլով։ Վերջինս ծածկված է 4 կամ վեցանկյունի դաշտերով` արտափքումներով, որոնց կենտրոնում տեղադրված է թարթիչը, որտ սկսվում է հիմքային հատակից։ Թարթիչների թիվը շատ մեծ է` օր.հողաթափիկի մոտ դրանց քանակը հասնում է 10-15 հազարի։ Ապացուցված է, որ թարթիչների և մտրակների կազմությունը նման է, դրանք երկուսն էլ համարվում են պլազմային ելուստներ և ծառայում որպես շարժման օրգանոիդներ։
Թարթիչավորների ցիտոպլազման պարզ կերպով բաժանված է 2 շերտի` արտաքին, թափանցիկ ու խիտ էկտոպլազմայի և հատիկավոր, հեղուկ ներքին` էնդոպլամայի։ Էկտոպլազմային են պատկանում թարթիչները, մեմբրանելները իրենց հիմքային հատիկներով, տրոխոցիստները։ Վերջիններս երկարավուն ցուպիկաձև մարմնիկներ են, որոնք գրգռման դեպքում հատուկ անցքով հեղուկ են դուրս մղում, որը արտաքին միջավայրում սառում ու դառնում է թել։ Թարթիչավորների մարսողության օրգանելները սկսվում են բջջային բերանով` ցիտոստոմով, որն իրենից ներկայացնում է անց պելլիկուլի վրա։ Բերանային անցքից սկսվում է կլանը։ Վերջինս իրենից ներկայացնում է թարթիչներով պատված կարճ խողովակ, որը բացվում է էնդոպլազմայի մեջ։ Կլանի ներքին ծայրում ձևավորվում են մարսողական վակուոլներ, որոնք շրջանաձև պտույտ են կատարում։ Թարթիչավորները սնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներով։ արտաթորության օրգանելները ներկայացված են 1-2 կամ ավելի կծկուն վակուոլներով։ Վերջիններս կազմված են բեող կանալներից և կենտրոնական մասից, որը կարող է կծկվել և լայնանալ։ Թարթիչավորները արձագանքում են արտաքին տարբեր գրգիռների` քիմիական նյութերի ազդեցությանը, թթվածնի քանակի և ջերմաստիճանի փոփոխմանը։ Այսպիսով թարթիչավորներն ունեն բարդ մարսողական, արտաթորության համակարգ, մի շարէ օրգանելներ և կորիզային ապարատի պոլիմերիզացիա, կորիզների ֆունկցիայի մասնագիտացում, շարժողական կամ լոկոմոտոր օրգանելներ`թարթիչների բազմապատկում, մեմբրանելների և թարթիչային փնջերի գոյացում։ Թարթիչավորները ունեն մեկ կամ մի քանի միկրո- և մակրո- նևկլեուս։ Միկրոնևկլեուսը կատարում է սեռական կամ գեներատիվ ֆունկցիա, իսկ մակրոնևկլեուսը վեգետատիվ։ Թարթիչավորները բազմանում են անսեռ և սեռական ճանապարհով։ Անսեռ բազմացումը կատարվում է մարմնի լայնակի կիսմամբ և 2 դուստր առանձնյակների գոյացմամբ։ Այս դեպքուն միկրոնուկլեուսը կիսվում է միտոտիկ, իսկ մակրոնուկլեուսը` արտաքնից ամիտոզին նման, բայց պոլիպլոիդ մակրոնուկլեուսներին նման յուրահատուկ եղանակով, որը կոչվում է գենոմների սեգրեգացիա։ Դուստր առանձնյակները վերականգնում են պակասող բոլոր օրգանելները։ Սովորական պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով` 1-2 անգամ 24ժամվա ընթացքում։ Սեռական բազմացումը կատարվում է կոնյուգացիայի եղանակով։ 2 առանձնյակներ մոտենում են իրար, հպվում բերանային անցքով և առաջանում է ցիտոպլազմային կամրջակ և փախանակում են իրենց միկրոնուկլեոուսները։ Մակրոնուկլեուսները կոնյուգացիային չեն մասնակցում, նրանք լուծվում են պլազմայի մեջ և վերանում։ Որոշ դեպքերում, երբ կոնյուգացիայի համար պայմանները բացակայում են , դիտվում է նույն առանձնյակի կորիզային ապարատի վերակառուցում։ Այսինքն` մակրոնուկլեուսը լուծվում է ու վերանում, իսկ միկրոնուկլեուսը բաժանվում է4 մասի, որից 3 լուծվում է, իսկ մեկը կիսվում երկու մասի, որոնք միաձուլվում են և ստեղծում սինկարիոն։ Այս պրոցեսը կոչվում է աուտոգամիա։ Սինկարիոնը կիսվում է և ստեղծում միկրո- և մակրոնուկլեուս։ Թարթիչավորների շատ տեսակների կորիզային ապարատի վերակառուցում կատարվում է առանց կոնյուգացիայի։ Մակրոնուկլեուսները քայքայվում են ու ներծծվում, իսկ միկրոնուկլեուսները կիսվում են 1-2 անգամ։ Գոյացած կորիզների մի մասը լուծվում է ու վերանում, իսկ մյուս կորիզներից առաջանում են մակրո- և միկրոնուկլեուս։ Կորիզային ապարատի այս վերակառուցումը կոչվում է էնդոմիկսիս։ Թարթիչավոր ինֆուզորիաների դաս ստորաբաժանվում է կարգերի` Հավասարաթարթիչավորների, Սակավաթարթիչավորների, Տարաթարթիչավորների, Թրովայնաթարթիչավորների, Շրջաթարթիչավորների։
 
[[Կատեգորիա:Մտրակավորների դաս| ]]