«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
1920 թվականի [[սեպտեմբերի 22]]-ի լույս [[Սեպտեմբերի 23|23]]-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ [[Սեպտեմբերի 28]]-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց [[Սարիղամիշ]]ն ու [[Մերդենեկ]]ը։ Պատերազմն ավարտվեց [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրով]]։
 
== Պատմություն ==
 
 
1919 թվականի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել ՀՀ-ի վրա, սակայն [[խորհրդային Ռուսաստան]]ը, որն այդ ժամանակ անցանկալի էր համարում նման պատերազմը, պատրաստականություն հայտնեց միջնորդ լինել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործում։ 1920 թվականի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին առանձին բանակցեց [[Լևոն Շանթ]]ի գլխավորած հայկական և Բեքիր Սամիի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը. ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց ՀՀ-ի վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում [[Նախիջևան]]ի վրայով կապ չստեղծվի [[Ադրբեջան]]ի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիր Սամին պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախթին։ Այդ պայմաններում Սևրում օգոստոսի 10-ին կնքվեց [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիր]]ը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Խորհրդային կառավարությունը 1920 թվականի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Բեքիր Սամիի առաջարկին և նույնիսկ Թուրքիային ցուցաբերեց զգալի օգնություն (10 միլիոն ռ. ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։ ՀՀ-ի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ [[1914]] թվականի սեպտեմբերին [[Բաքու|Բաքվում]] գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրքական էմիսարները ՀՀ-ում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսասիրությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները ՀՀ-ում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների ՀՀ գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։