«Ֆրանսիական խոհանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Quiche.jpg|մինի|Քիշ]]
'''Ֆրանսիական խոհանոցը''' {{lang-fr|''Cuisine française''}} [[Ֆրանսիա]]յի ազգային խոհանոցն է, որ նաև աշխարհում հայտնի է որպես յուրահատուկ համադամ խորտիկների խոհարարական արվեստի ոճ։ Ֆրանսիական խոհանոցի զարգացումը հարյուրամյակների պատմություն ունի և կրում է ֆրանսիական արքունիքի և ֆրանսիական ժողովրդի սոցիալական, մշակութային ու քաղաքական զարգացման ու փոփոխությունների ազդեցությունը, և հենց այդ պատճառով այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու տարատեսակի՝ մեկը տարածաշրջանին բնորոշ ազգային խոհանոցն է , մյուսը՝ ազնվականական կամ արքունական ոճի խոհանոցը։ [[Միջին դարեր]]ում Ֆրանսիական ազնվականության և արքունական կյանքում առանձնահատուկ զարգացում ունեցավ առատ ու շքեղ ճաշկերույթների մշակույթը, ինչի արդյունքում ֆրանսիական խոհանոցային արվեստում մեծ առաջընթաց կատարվեց՝ պատմության մեջ նշանավորելով հանրահայտ խոհարար [[Գիյոմ Տիրել]]ի անունը, որն ավելի հայտնի է «Տայվանտ» ('''Taillevent''') մականունով և որը խոհարարական արվեստի մեջ մտցրեց խորտիկները դեկորատիվ զարդարելու, բազմապիսի խավարտներով զուգորդելու և կերակրախյուսերով ամոքելու մոտեցումը։ 18-րդ դարից սկսած [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] հետ ֆրանսիական խոհարարական արվեստը նույնպես որոշակի հեղափոխություն ապրեց՝ գնալով դեպի համեմունքների և ուտելի խոտաբույսերի ավելի զուսպ ու ընտրողաբար օգտագործումը, որը զուգորդվեց նաև խոհանոցային տեխնիկայի հղկումով, սկսած ևս մեկ պատմականորեն հայտնի խոհարար [[Ֆրանսուա Պյեռ դե լա Վարեն]]ից և զարգացման ևս մեկ փուլ ապրեց ապրեց [[Մարի-Անտուան Կարեն]]ի օրոք, որը [[Նապոլեոն Բոնապարտ]]ի և ժամանակի այլ բարձրաշխարհիկ ազնվականների խոհարարն էր։
 
== Աղբյուրներ ==