«Մամլիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Տեխնիկա ՀոթՔաթ գործիքով
Տող 4.
Մամլիչի հիմնական մասերն են. սողանը, հենոցը՝ սողանի ուղղորդիչներով ու սեղանով, հաղորդակը, կառավարման մեխանիզմները, մեքենայացման ու ավտոմատացման միջոցները, գործիքը։ Գործիքի շարժական մասն ամրացվում է սողանին (որը կատարում է ետադարձհամընթաց շարժում), անշարժ մասը՝ սեղանին։ Շինվածքի ձևագոյացման համար նախապատրաստուկը դնում են գործիքի շարժական և անշարժ մասերի միջև ու [[ճնշում]]։ Մամլիչի գլխավոր պարամետրերն են. նոմինալ ճիգերը, սողանի շարժման ընթացքն ու արագությունը, սեղանի չափերը։ Ըստ հաղորդակի տեսակի մամլիչները լինում են հիդրավլիկական, մեխանիկական (շուռտվիկային, պտուտակավոր, ֆրիկցիոն) b հիդրոմեխանիկական։ Կան նաև պնևմատիկ, էլեկտրամագնիսական, էլեկտրահիդրավլիկական մամլիչներ, որոնք լայն կիրառում չեն ստացել արդյունաբերության մեջ։ Հիդրավլիկական մամլիչներում սողանը շարժվում է [[հեղուկ]]ի ճնշման տակ, իսկ մեխանիկական մամլիչներն աշխատում են շուռտվիկաշարժաթևային մեխանիզմների, արտակենտրոնակների, [[լծակ]]ների համակարգի առաջացրած ճիգերով։ Ըստ նշանակման տարբերում են սողանի ուղղաձիգ (օրինակ, դրոշմման համար) և հորիզոնական (օրինակ, մամլման համար) շարժումով մամլիչներ։ Ամենահզոր մամլիչները հիդրավլիկական մամլիչներն են։ Դրանցից առավել խոշորը՝ դրոշմիչ մամլիչը, զարգացնում է 735 Մն ճիգեր, շուռտվիկայինը՝ 100 Մն, իսկ պտուտակավորը՝ մոտ 125 Մն։ Մամլիչներով նյութերի մշակման սկզբունքային առավելությունն այն է, որ պրոցեսը տեղի է ունենում առանց կտրման, հետևաբար և առանց մնացուկների գոյացման։ Բացի այդ, մամլիչները բնութագրվում են բարձր արտադրողականությամբ և մշակվող դետալների լավ մեխանիկական հատկություններով։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=195}}
 
[[Կատեգորիա:Տեխնիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մամլիչ» էջից