«Մատենագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Armenian Manuscript, fragments. Text is from the Gospel of Wellcome L0031104.jpg|մինի|12-րդ դարի հայկական ձեռագիր]]
 
'''Մատենագրություն''', այն ամենը, ինչ գրի է առնվել [[մատյան]]ի մեջ, անկախ գրավոր խոսքի տեսակից (գեղարվեստական, ուսումնական, քարոզչական, գիտական են)։ Հայկական տերմին, որն ընդհանուր առմամբ բովանդակությամբ համապատասխանում է [[գրականություն]] բառին։ [[Հայ]] հին [[հեղինակ]]ները մատենագրություն տերմինը գործածել են հիմնականում հայկական, քաղդեական, հունական, ասորական և այլ մատենագրությունների համար, իսկ հետագայում նկատի են ունեցել գլխավորապես հայ հին ու [[միջնադար]]յան գրականությունը, հիմնականում ընդգըրկելով մինչև [[XVIII-րդ դար|XVIII դ]]. ստեղծված մատենագրության բոլոր տեսակները՝ [[պատմագրություն]], [[աշխարհագրություն]], [[փիլիսոփայություն]], [[իրավունք]], [[քերականություն]], ուղեգրություն, [[բժշկություն]], [[մաթեմատիկա]], [[տիեզերագիտություն]], տոմարագիտություն, [[ալքիմիա]], գեղարվեստական գրականություն և այլն։ Մատենագրական հուշարձանների շարքն են դասվում նաև երկօրների, քաղաքների, [[բույսեր]]ի, [[կենդանիներ]]ի, թանկագին քարերի, չափ ու կշռի, պետական ու եկեղեցական գործիչների անուններ ու նրանց մասին տվյալներ պարունակող գրավոր նյութերը։
Հայտնի են համաքրիստոնեական մատենագրության բնագավառին պատկանող հետևյալ մատենագրական ժողովածուները, որոնք [[հայ]] մատենագրության մեջ թարգմանաբար թափանցել են հիմնականում հունականի միջոցով. [[Աստվածաշունչ]] (բիբլիա), սաղմոսարան (փսալտերիոն), պատարագամատույց (խորհրդատետր, լիտուրգիոն, միսսալե), ժամագիրք (հորոլոգիոն), մաշտոց (եվխոլոգիոն), ճաշոց (տոնամակ, տարեգիրք, պրոփետոլոգիոն, ապոստոլոս), հայսմավուրք (մենոլոգիոն, սինաքսարիոն), տոնացույց (տոնացուցակ, պարզատումար, հեմերոլոգիոն, կալենդարիում), ճառընտիր (տոնական, հոմիլիար, հոմիլիարում), Հարանց վարք (ակտասանկտորում), վկայաբանություն (ակտա մարաիրում), շարակնոց (շարական, էիրմոլոգիոն, ստիխերարիոն, հիմնարկում), գանձարան (կոնդակարիոն), մանրուսում (փսալտիկոն, ասմատիկոն), քարոզգիրք, կանոնագիրք, աղոթագիրք, տոնապատճառ և այլն։ Բացի Աստվածաշնչից և սաղմոսարանից, մյուս ժողովածուներն ընդգրկում են նաև [[միջնադարյան Հայաստան]]ում ստեղծված երկեր։ Միջնադարյան մատենագրության նմուշներից են խրատ, ներբող, օրհնություն, աղոթք, մաղթանք, կցուրդ, ողբ, կտակ, տնօրինական, տեսիլ, պարականոն պատմություններ, դավանաբանական գրագրություններ, նամակներ, վավերագրեր, «Բանք իմաստասիրաց» կոչվող հավաքածուներ և նմանատիպ այլ գրվածքներ պարունակող մատյանները։