«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ (2) oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:991 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
'''Վարդաս Սկլերոս''' (նաև՝ '''Վարդ Սկլերոս''' ({{lang-grc|Βάρδας Σκληρός}}), ծննդյան թիվն անհայտ - [[991]] թ․), [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր [[Բարսեղ Բ]] դեմ 976-979 թթ. բարձրացրած ապստամբությամբ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում։ Բյուզանդական պատմիչ [[Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս։ Սկլրոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար [[Սահակ-Վահրամ]]ը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ նրանց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն։ Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականին Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ։ [[987]] թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ [[988]] թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր [[Ադրիանապոլիս]]։ Մահանում է [[991]] թվականին։
 
== Աղբյուրներ ==
Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 305։
 
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:991 մահեր]]
 
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Հայ զորավարներ]]