«Արամյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 10.
''' Արամյան դպրոց ''', երկսեռ, ութամյա դպրոց։ Հիմնվել է [[1851]] թվականին, [[Թավրիզ]]ի [[Ղալա թաղամաս]]ի եկեղեցու բակում՝ [[Սահակ եպսիսկոպոս Սաթունյան]]ի նախաձեռնությամբ։ Մինչև [[1875]] թվականը կոչվել է Ներսիսյան (ի պատիվ [[Ներսես Շնորհալի]]ի), հետագայում՝ իրանահայ բարերար Արամյանի անունով։
 
Սկզբում արական դպրոց էր, [[1887]] թվականին տեղափոխվելով Թումանյանցների միջոցներով կառուցված Աննայան դպրոցի շենքը և միանալով օրիորդաց դպրոցին՝ դարձել է երկսեռ և կոչվել Արամյան-Աննայան ազգային դպրոց։ [[1852]] թվականին ունեցել է 60 աշակերտ, հաջորդ տարի՝ 100։ Հետագայում աշակերտների թիվը հասել է 240 -260-ի։
 
Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլ առարկաներ։ Ուսուցումը հայերեն էր։ Դպրոցի առաջին տեսուչը Տեր Հովսեփ քահանան էր։ Գործել է մինչև [[1936]] թվականը։ [[1851]]-1875 թվականներին կոչվել է Ներսիսյան ('''Ներսես Շնորհալու անունով'''), այնուհետև՝ Արամյան դպրոց։
 
[[1909]] թվականին, թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցի հիմնադրումից հետո, Արամյան դպրոց դարձավ նրա նախապատրաստականներից մեկը։ Արամյան դպրոց մեծ գործ է կատարել [[պարսկահայ]]երի լուսավորության ասպարեզում։ Սինչև [[1936]] վարժարանը տվել է շուրջ 1300 ընթացավարտ։ Ավարտողները հնսւրավորություն են ունեցել ուսումը շարունակել Թավրիզի թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցում։ Արամյան դպրոցում դասավանդել են Րաֆֆին և Հ. Աճաոյանը։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://lraber.asj-oa.am//1014/1/65.pdf Իրանի հայկական դպրոցները]
* [http://old.hooys.com/Hamaynk/120_Tavrizi_Temakan_Dbrots.htm- Թավրիզի թեմական դպրոց]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայկական դպրոցներ]]