«Շուշանիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Սուրբ Շուշանիկ''' (ավազանի անունը՝ Վարդենի, մոտ [[409]] – մոտ [[475]] թթ., [[Վրաստան]], թաղվել է [[Տփղիս]]ի միջնաբերդում), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ի դուստրը։ [[451]] թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։
 
== Մարտիրոսանալու հանգամանքներըհանգամանքներ ==
Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։
 
Տող 10.
Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։
 
== Սուրբ Շուշանիկի վկայաբանությունըվկայաբանություն ==
Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից [[Քաղկեդոնի ժողով|Քաղկեդոնի դավանանքն]] ընդուելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։
 
Տող 17.
«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։
 
== Հղումներ ==
{{Reflist}}
 
Տող 24.
* [http://araratian-tem.am/media/17%20sushan.pdf Ա. Պարսամյան, Շուշան-Վարդենի։ - Վարքագրական վիպակ, Էջմիածին, 2007.- 216 էջ։]
* [http://www.aztagdaily.com/archives/89626 Հայ Եկեղեցւոյ Լուսապսակ Սուրբեր. Սուրբ Շուշանիկ Դուստր Վարդան Մամիկոնեանի]
{{Արտաքին հղումներ}}
 
== Գրականություն ==
* Քնարիկ Տեր–Դավթյան, Հայկական սրբախոսություն, Երևան, 2011։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՔՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուշանիկ» էջից