«Տարոն (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Armenianregionsa.gif|thumb|right|200px|Տարոնը և [[Մամիկոնյաններ]]ի ուրիշ կալվածները]]
'''Տարոն''' — գավառ [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգում։ Մ.թ.ա. IX-VI դդ. Սարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ [[Ուրարտու]]ի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, [[301]]–ին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ [[Տրդատ երրորդ]] թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]] հայրապետ տոհմին, իսկ [[Սլունիներ|Սլկունյաց]] տիրությունները՝ [[Մամիկոնյաններ|Մամիկոնյանների]] տոհմի սպարապետական ճյուղին։
13 650

edits