«Անաբապտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: an:Anabaptismo
No edit summary
Տող 1.
{{Կատեգորիա չկա}}
{{Rq/cat}}
{{անաղբյուր}}
'''Անաբապտիզմ''' ([[հունարեն]] ανα (կրկին) + βαπτιζω (մկրտել) – կրկին մկրտում եմ)՝, կրկնակնունքներ, [[Արմատական Ռեֆորմացիա]]յի [[քրիստոնյա]]ները Արևմտյան և Կենտրոնական [[Եվրոպա]]յում, XVI դ.։ Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում Անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում [[եկեղեցի|եկեղեցական]] բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց։ Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։ Անաբապտիստները հավատում էին [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] արքայության հազարամյա հաստատմանը։ Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։ Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից ([[ցուիկաույան քարոզիչներ|ցուիկաույան քարոզիչները]] [[Թյուրինգիա|Թյուրինգիայում]], [[սակրամենտիստներ|սակրամենտիստները]]՝ [[Նիդերլանդներ|Նիդերլանդներում]]) և ամենից վաղ տարածվեցին [[Գերմանիա]]յում, որտեղ ստացան [[Մյունցեր|Թ. Մյունցերի]] աջակցությունը, և [[Ցյուրիխ]]ում ([[Շվեյցարիա]])։ Նրանք 1524-1525 թթ. Մասնակցեցին Գյուղացիական պատերազմին [[Գերմանիա]]յում։ Գյուղացիական պատերազմից և [[Շվեյցարիա|Շվեյցարիայում]] Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային [[Նիդերլանդներ]] և [[Վեսֆալիա]], հատկապես՝ [[Մյունստեր]], որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը ([[Մյունստերիան կոմունա 1534-35]])։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին [[բապտիստներ]]ի հերձվածը։