«Շուշանիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ-ին → թվականին using AWB
չ clean up, replaced: file → Պատկեր using AWB
Տող 1.
'''Շուշանիկ''' կամ '''սուրբ Շուշանիկ''' (ավազանի անունը՝ '''Վարդենի''', ծ. մոտ 409 – նահ. մոտ 475, [[Ցուրտավ]], [[Գուգարք]]ի նահանգ), Հայ և Վրաց եկեղեցիներում պաշտելի սրբուհի, Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, Գուգարաց Վազգեն (Վարսքեն) բդեշխի կինը: Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ: Շուշանիկը հրաժարվում կիսել ամուսնու հավատուրացությունը: Բդեշխը Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անրդվելի: Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թվականին, մահանում է:
 
Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»<ref>Ավդալբեգյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, Երևան, 1971, էջ 158: Մեջբերումն ըստ [http://www.noravank.am/fileՊատկեր/article/50_am.pdf ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԷՊՈՍՈՒՄ Ռոբերտ Ղազարյան, Հասմիկ Հմայակյան]</ref>:
 
Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուշանիկ» էջից