«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 58.
Պարտքերը մարելու համար անհրաժեշտ էր կրճատել սեփական ծախսերը, և 1851 թվականի գարնանը Տոլստոյն հապշտապ, առանց որոշակի նպատակի, Մոսկվայից մեկնեց Կովկաս: Շուտով նա որոշեց անցնել զինվորական ծառայության, սակայն դրա համար պակասում էին Մոսկվայում թողած որոշ փաստաթղթեր, որոնց սպասելով՝ Տոլստոյը մոտ հինգ ամիս ապրեց [[Պյատիգորսկ]]ում՝ հասարակ հյուղակում: Ժամանակի մեծ մասը նա անց էր կացնում որսորդությամբ՝ կազակ Եպիշկայի հետ, որը դարձավ «[[Կազակներ (վեպ)|Կազակներ]]» վիպակի հերոսներից մեկի՝ Երոշկայի նախատիպը<ref name="ЭСБЕ">{{Գիրք |автор=Венгеров С. А.|մաս=Толстой Лев Николаевич |ссылка часть=http://www.bibliotekar.ru/bet/237.htm |վերնագիր=Энциклопедический словарь Брокгауза и Ефрона |բնօրինակ= |հղում= |викитека= |ответственный= |հրատարակություն= |վայր= СПб|հրատարակչություն= АО «Ф. А. Брокгауз - И. А. Ефрон»|թվական=1901 |հատոր=33|էջերի թիվ=448-457 |մեջբերվող էջեր=478 |սերիա= |ISBN= |տպաքանակ=}}</ref>
 
[[Պատկեր:Leo Tolstoy and his brother Nikolai.JPG|thumb|left|200px|Տոլստոյը և իր եղբայր Նիկոլայը Կովկաս մեկնելուց առաջ, 1851 թ </center>]]:
1851 թվականի աշնանը, Թիֆլիսում քննություն հանձնելով, Տոլստոյն ընդունվեց [[20-րդ հրաձգային բրիգադ]]ի 4-րդ գումարտակ՝ որպես ենթասպա, [[Թերեք (գետ)|Թերեք]]ի ափին, [[Կիզլյարսկի շրջան (Դաղստան)|Կիզլյար]]ի մոտ գտնվող [[Ստարոգլադովյան ավան|Ստարոգլադովյան կազակական ավան]]ում: Որոշ փոփոխություններով այն պատկերված է «Կազակներ» վիպակում: Վիպակն արտացոլում է մոսկովյան կյանքից փախած երիտասարդ ազնվականի ներաշխարհը: Կազակական ավանում Տոլստոյը կրկին սկսեց գրել և 1852 թվականի հուլիսին այն ժամանակ առավել հայտնի դարձած «[[Սովրեմեննիկ]]» ամսագրի խմբագրություն ուղարկեց ապագա ինքնակենսագրական եռագրության առաջին՝ «Մանկություն» հատվածը՝ ստորագրված լոկ «Լ. Ն. Տ.» ինիցիալներով<ref name="ЭСБЕ" />: Ձեռագրի հետ նա խմբագրություն ուղարկեց նաև մի նամակ, որում ասվում էր. «''...ես անհամբերությամբ սպսում եմ ձեր գնահատականին, որը կամ կոգևորի ինձ՝ սիրած զբաղմունքը շարունակելու հարցում, կամ կստիպի այրել ողջ սկսածը''»<ref name="КЛС">{{cite web |url=http://www.bibliotekar.ru/pisateli/59.htm |title=Лев Николаевич Толстой (1828-1910)|author=Калюжная Л. С. |authorlink= |coauthors= |quote= |date= |format= |work= Великие писатели|publisher= |accessdate=2013 թ․ մայիսի 3 |lang= |description= |deadlink= |archiveurl=http://www.peeep.us/9079be43 |archivedate=2013-05-03 }}</ref>: