Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
փոխարինվեց: 8թ → 8 թ oգտվելով ԱՎԲ
== Կենսագրություն ==
 
Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆ. Մակչերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ. Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ [[Անտուան Մեյե]]ին։ 1941 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1930-ական թթ. [[ֆրանսերեն]] է դասավանդել [[Սևր]]ի և [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941 թվականին Ֆրեդերիկ Ֆեյդին ընդունվել է Գիտականհետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները և 1948թվականին1948 թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ։ 1949-77 թթ. եղել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի և [[Սորբոնի համալսարան]]ի արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական [[արևմտահայերեն]]ին։ 1970-1980 թվականներին նա կատարել է Սևրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության և հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ։
 
== Աշխատություններ ==