«Ֆենոլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: 2թ → 2 թ oգտվելով ԱՎԲ
չ (→‎Ֆենոլով թունավորման ախտանշաններ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ա՝ք → ա՝ ք oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: 2թ → 2 թ oգտվելով ԱՎԲ)
 
== Ֆենոլի կիրառում ==
Ֆենոլը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ռունգը 1834 թվականին՝ քարածխային խեժի թորման ժամանակ։ Սակայն միայն 1842թվականին1842 թվականին Օգյուստ Լորանին հաջողվեց որոշել այդ նյութի կազմը և թթվային հատկությունը։ Նա առաջարկեց այն անվանել ֆենոլ, քանի որ ֆենոլը սպիրտ էր համարում։
Ֆենոլը ախտահանիչ է։ Ջրային լուծույթի ձևով վաղուց օգտագործվում է բնակելի շենքերի, կահույքի, վիրահատման գործիքների ախտահանման համար։ Այն օգտագործվում է զանազան [[դեղանյութեր]]ի, [[ներկանյութեր]]ի ու [[թունաքիմիկատներ]]ի ստացման համար։ Սակայն մեծ մասը (արտադրվող ֆենոլի մոտ 50 %-ը) ծախսվում է [[ֆենոպլաստներ]]ի ([[ֆենոլֆորմալդեհիդ]]ային խեժեր) արտադրության համար։ Ֆենոլի տրինիտրոածանցյալը՝ 2,4,6-տրինիտրոֆենոլը (պիկրինաթթուն), պայթուցիկ նյութ է։ Այն կիրառվում է նաև բժշկության մեջ՝ այրվածքները բուժելու համար։
Արդյունաբերությունում ամենից առաջ օգտագործվում է քարածխային խեժից ստացվող ֆենոլը։ Սակայն այդ աղբյուրը չի կարող լիովին բավարարել ֆենոլի պահանջը։ Ուստի մեծ քանակությամբ ֆենոլ է արտադրվում նաև սինթետիկ եղանակներով՝ մասնավորապես [[բենզոլ]]ից։