«Քվանտային մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 5թ → 5 թ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
====Ֆոտոէֆեկտի բացատրությունը====
1905թ1905 թ. [[ֆոտոէֆեկտ]]ի երևույթը բացատրելու համար [[Ալբերտ Այնշտայն]]ը օգտագործեց [[Մաքս Պլանկ]]ի քվանտային հիպոթեզը՝ ենթադրելով, որ լույսը կազմված է [[քվանտ]]ներից։
 
====Բորի ստացիոնար վիճակները====
1913թ1913 թ. [[Նիլս Բոր]]ը ատոմի կառուցվածքը բացատրելու համար ենթադրեց էլեկտրոնների կայուն վիճակների գոյության գաղափարը, որոնց դեպքում էներգիան կարող է ընդունել միայն ընդհատ արժեքներ։ Այս մոտեցումը, որը զարգացրեցին [[Առնոլդ Զոմմերֆելդ]]ը և այլ ֆիզիկոսներ, հաճախ անվանում են հին քվանտային տեսություն (1900-1924թթ1924 թթ.)։ Հին քվանտային տեսության առանձնահատուկ գիծը դասական տեսության զուգակցումն է իրեն հակասող լրացուցիչ ենթադրություններով։
 
====Դը Բրոյլի մասնիկ-ալիքային երկվությունը====
{{main|մասնիկ-ալիքային երկվություն}}
1923թ1923 թ. Լուի դը Բրոյլը, հենվելով այն ենթադրության վրա, որ նյութական մասնիկների հոսքը ունի նաև ալիքային հատկություններ, որոնք անխզելիորեն կապված են [[զանգված]]ի և էներգիայի հետ, առաջ քաշեց [[մասնիկ-ալիքային երկվություն|նյութի երկակի բնույթի]] մասին գաղափարը։ Դը Բրոյլը մասնիկների շարժումը համադրեց ալիքի տարածման հետ, ինչը 1927թ1927 թ. փորձարարական հաստատում ստացավ [[Դեյվիսոն-Ջերմերի փորձ|բյուրեղներում էլեկտրոնների դիֆրակցիայի]] ուսումնասիրման ժամանակ։
 
====Շրյոդինգերի ալիքային հավասարումը====
{{հիմնական հոդված|Շրյոդինգերի հավասարում}}
1926թ1926 թ. Է. Շրյոդինգերը կիրառեց 1924թ1924 թ. արտահայտված կորպուսկուլային-ալիքային երկվության գաղափարները՝ դրանց հիման վրա կառուցելով իր ալիքային մեխանիկան։
1925-1926թթ1926 թթ դրվեցին քվանտային տեսության հիմքերը՝ որպես քվանտային մեխանիկա, որը նկարագրում է կինեմատիկայի և դինամիկայի նոր, հիմնարար օրենքներ։
 
====Դիֆրակցիոն փորձը====
{{main|Դեյվիսոն-Ջերմերի փորձ}}
1927թ1927 թ. Ք. Դեյվիսոնը և Լ. Ջերմերը Bell Labs հետազոտական կենտրոնում հետազոտեցին (անկախ Ջ. Թոմսոնից) դանդաղ էլեկտրոնների դիֆրակցիան նիկելի բյուրեղներում։ Անդրադարձված էլեկտրոնային ճառագայթի ինտենսիվության անկյունային կախվածությունը գնահատելիս դիտվեց համապատասխանություն դը Բրոյլի ալիքի երկարության հետ, ինչը կանխատեսվել էր Վուլֆ-Բրեգի օրենքով։ Մինչ դը Բրոյլի հիպոթեզն ընդունելը դիֆրակցիան դիտարկվում էր որպես բացառապես ալիքային երևույթ, ցանկացած դիֆրակցիոն էֆեկտ՝ ալիքային։ Երբ [[դը Բրոյլի ալիք]]ի երկարությունը համադրվեց Բրեգի պայմանների հետ, կանխատեսվեց նման դիֆրակցիոն պատկերի ի հայտ գալու հնարավորությունը նաև մասնիկների համար։ Այսպիսով, դը Բրոյլի հիպոթեզը էլեկտրոնի համար հաստատվեց գիտափորձով։
 
Դը Բրոյլի հիպոթեզի հաստատումը հեղաշրջային դարձավ քվանտային մեխանիկայի զարգացման համար։ Ինչպես [[Կոմպտոնի էֆեկտ]]ը ցույց է տալիս լույսի մասնիկային բնույթը, այնպես էլ Դեյվիսոն-Ջերմերի փորձը հաստատեց մասնիկի ալիքային բնույթը, ինչը հիմք հանդիսացավ մասնիկալիքային երկվության գաղափարի ձևակերպման համար։ Այս գաղափարի հաստատումը ֆիզիկոսների համար դարձավ կարևոր փուլ, քանի որ հնարավորություն տվեց ոչ միայն ցանկացած մասնիկ բնութագրել իրեն վերագրված անհատական ալիքի երկարությամբ, այլև ալիքային հավասարումներում երևույթներ նկարագրման ժամանակ այն հավասարարժեք օգտագործել որպես որոշակի մեծություն։