«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ (32) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[1988]] թվականին իրավիճակը [[Քարին տակ]] գյուղում լարված էր, և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով՝ շատ անգամ սովետական բանակի զինվորականներն [[ադրբեջանցի]] [[ՕՄՕՆ]]ականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, դրամ, ռադիոընդունիչ, հագուստ և այլն<ref name="ReferenceA">«Հրանտ Ղարախանյանի օրագիր». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 10- 78 էջ</ref>:
[[Շուշի]] քաղաքից դեպի հարավ ձգվող ժայռերի կատարներից սկսեցին սադրիչ գործողություններ, նախ պայթեցվում էին հսկայական ժայռաբեկորներ, որոնք գլորվում էին բարձունքից, ավերում տներ, ահաբեկում կանանց ու երեխաներին։ Այնուհետև, քարե զանգվածներին ավելացան ավտոմեքենաների, ապա` «Բելառուս» մակնիշի տրակտորների հնացած անվադողերը, որոնց ամրակցում էին պայթուցիկ սարքեր։ Դրանց պատճառով ավերվել են մեկ տասնյակից ավելի տներ։
Եթե սկզբում [[Շուշի]]ից, Նաբիլարի (ավան, որտեղ բնակություն էին հաստատել [[ադրբեջանցի]] հովիվները) շրջակայքից, «Զաստավ» կոչվող դիտակետից կրակում էին որսորդական հրացաններով ու ավտոմատներով, ապա [[1991]] թ. սկզբներին սկսեցին գործածել խորհրդական արտադրության ավելի մեծ տրամաչափի զենքեր ու նաև գնդակոծել զրահամեքենաներից։
Հրամանատար [[Վաղարշակ Առուշանյան]]ի օրագրից. «[[1988]] թ. մայիսի 17-ին [[Շուշի]]ի հայ բնակչությունը ժայռի արահետով մի կերպ հասել էր գյուղ: [[Շուշի]]ից [[գաղթ]]ած բնակչության քանակը հասնում էր 718 հոգու: Ես և գյուղխորհրդի նախագահ [[Մաքսիմ Հարությունյան]]ը երկու մեքենա ուտելիք բերեցինք: Գյուղի բնակչությունն ամեն ինչ անում էր, որպեսզի բռնի կերպով տեղահանվածներն իրենց լավ զգային: Գյուղում մնացին 17 օր: Սեպտեմբերի 22-ին վերջին հայ ընտանիքները թողեցին իրենց ծննդավայր [[Շուշի]]ն: Քաղաքը լրիվ հայաթափվեց»<ref>Այսպես է սկսվել լեգենդը (Հրամանատարի ընդհատված օրագիրը)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 97 է</ref>:
[[1988]] թ. սեպտեմբերի 19-ին գյուղից վերև՝ ժայռերի կատարներին, [[ադրբեջանցի]]ների մեծ բազմություն էր հավաքվել։ Բազմության միջից լսվում էին սպառնալիքներ, հայհոյանքներ. «Թողե՛ք գյուղը, հեռացե՛ք, հողը մերն է, իրավունք չունեք այդտեղ ապրելու: Եթե ինքնակամ չհեռանաք, ապա երկրորդ Սումգայիթ կսարքենք»:
[[1988]] թ-ի սեպտեմբերից [[ադրբեջանցի]]ները [[Ստեփանակերտ]]ի հետ կապն ապահովող ճանապարհը փակեցին։ [[1989]] թ-ին [[Ռոլես Աղաջանյան]]ի տնօրինած շինարարական կազմակերպությունն անտառների միջով [[Շոշ]]-[[Քարին տակ]] նոր ճանապարհը բացեց։
[[1989]] թ. հուլիսի 10-ին ժամը 19-ից մինչև 24-ը որսորդական ու մանր տրամաչափի հրազենով կրակում էին գյուղի վրա։ Այդ տեսարանին ականատես էին նաև գյուղում հերթապահող խորհրդային զինծառայողները։ Իրավիճակի մասին տեղեկացվեց շրջանային պարետը։ Վերջինս ներկայացավ գյուղ, ասաց. «Մենք առանց վերադասի հրամանի իրավունք չունենք միջամտելու»: Սակայն, երեկոյան [[Ադրբեջան]]ի հեռուստատեսության հաղորդագրությունների ժամանակ ասացին, թե իբր [[Քարին տակ]] գյուղից քարկոծում են [[Շուշի]] քաղաքը։
Ըստ [[Քարին տակ]] գյուղի բնակիչ [[Արտյուշա Ավանեսյան]]ի (առաջին վիրավորված խաղաղ բնակիչը գյուղում), այդ ժամանակ խորհրդային զինվորականները զգուշացնում էին քարինտակցիներին ազատել գյուղը։ «Մեզ ասացին՝ երաշխիքներ չկան, որ [[ադրբեջանցի]]ները չեն գա և չեն ոչնչացնի մեզ. ավելի լավ է հեռանալ: Իսկ մենք նրանց պատասխանեցինք. «Դուք մի՛ խառնվեք, թո՛ղ [[ադրբեջանցի]]ները գան»: Իսկ [[Մոսկվա]]յից եկած հրամանատարն ասաց. «Ես ձեզ երաշխիք չեմ տալիս, լքե՛ք գյուղը, հեռացե՛ք»: Բայց ինչպե՞ս մենք կթողնեինք մեր տները, մեր երեխաներին։ Այդպես էլ չլքեցինք գյուղը»: [[Արտյուշա Ավանեսյան]]ի խոսքերով՝ [[Քարին տակ]]ից էր սկսվում [[Ֆիզուլի]] տանող ճանապարհը։ «Եթե մենք նրանց այստեղ չկանգնեցնեինք, նրանք ուղղակի կմտնեին [[Սղնախ համայնք|Սղնախ]], իսկ ոչնչացնելով Սղնախը, դուրս կգային [[Ֆիզուլի]] և վերջ: [[Ղարաբաղ]]ը կընկներ շրջափակման մեջ»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут» ». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47]</ref>:
[[1989]] թ. հուլիսի 12-ին «Զաստավ» տեղամասում հավաքվել էր [[ադրբեջանցի]]ների 400-500 հոգուց բաղկացած խումբ։ Նպատակադրվել էին հարձակվել գյուղի վրա։ [[Զինվոր]]ների միջամտությամբ՝ ամբոխը ցրվել էր։
[[1990]] թ. մարտից սկսվեցին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով գյուղի տղամարդկանց ձերբակալությունները։
Հետագայում գյուղի բնակիչ [[Մարտին Ամիրջանյան]]ին [[Շուշի]]ի բանտում ասացին. «Շուտով կգանք և կգրավենք ձեր գյուղը»: Իսկ նա պատասխանեց. «Ձեզ դա չի հաջողվի: Մեր գյուղը սկուտեղի վրա մատուցվող խնձոր չէ, որ վերցնեք և ուտեք: Եթե գնաք մեր գյուղ, ձեր արյունը կթափվի», – ասաց նա<ref name="nv.am">[http://nv.am/region/46259-m- Новое время. 13. 10. 2015. «Mуж сказал, что он не бросит дом...»]</ref>:
[[1990]] թ. ապրիլի 28 –ին տեղի ունեցավ առաջին առևանգությունը։ Առևանգել էին [[վարպետ]] [[Վահան Մուսայելյան]]ին:
[[1990]] թ. դեկտեմբերի 2 –ին ժամը 16:40-ին գյուղի մարդատար ավտոբուսը [[Ստեփանակերտ]]ից մեկնեց գյուղ։ Շոշ գյուղի ճանա¬պարհին [[Ձիատափ]] («[[Ջըդըր դուզ]]») կոչվող տեղամասից գնդացրային կրակ բացվեց, ավտոմեքենան մասնակի վնասվածքներ ստացավ, մարդկային զոհեր չեղան։
Հիշարժան է նաև [[1990]] թ-ին կատարված մի դեպք։ Երբ [[ադրբեջանցի]]ները բարձրանում էին դեպի ժայռի կատարը, որպեսզի գնդակոծեն գյուղը, նկատում են, որ [[Շուշի]]ի հեռուստաաշտարակի գագաթին ծածանվում է Հայաստանի դրոշը։ [[1992]] թ. [[հերոսամարտ]]ում զոհված գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ն էր ընկերների հետ գիշերով նման քայլի ձեռնարկողը<ref>«Քարին Տակի հաղթանակը ամրապնդեց նոր կայացող մեր բանակի ոգին. Հերոսամարտ – 10». «Շուշի». ԼՂՀ Շուշիի վարչական շրջանի պարբերական № 1-4 (102-105), 1994 թ.</ref>:
[[1991]] թ. հունվարի 1-ին, երբ գյուղը նշում էր Նոր տարին, [[Քարին տակ]]ը հոսանքազրկվեց։
Գյուղի բնակիչ [[Արմիդա Աբրահամյան]]ը պատմում է, որ գյուղն ուներ ներքին հեռախոսային կապ։ Լույս գրեթե չկար, ոչինչ չկար, սակայն գյուղի յուրաքանչյուր տուն և յուրաքանչյուր դիտակետ ապահովված էր հեռախոսային կապով։ Դա հնարավոր էր դարձել [[Վագիֆ Հովսեփյան]]ի շնորհիվ, ով հիմնադրել էր հեռախոսակայանը՝ հավաքելով այն ձեռքի տակ եղած նյութերից և հեռախոսագծերն անցկացնելով գյուղի տներ և դիքեր։ Դա ինքնաստեղծ կապ էր, և [[ադրբեջանցի]]ները չգիտեին կայանի գտնվելու վայրը<ref name="ReferenceB">Новое время. 22. 10. 2015. «Село не должен покинуть даже грудной ребенок. Это было условием нашей общей борьбы...»[http://nv.am/region/46456-2015-10-22-06-47-59]</ref>:
[[1991]] թ. փետրվարի 27-ին ուժեղ հրետանակոծման պատճառով բոլոր հիմնարկներում դադարեցվեցին աշխատանքները։
[[1991]] թ. ապրիլի 26-ին գրանցվեց գյուղի առաջին զոհը։ Երեկոյան ժամը 10:40-ին ավտոմատի կրակոցներից սեփական տան բակում մահացու վիրավորվեց կոլտնտեսական, 4 երեխայի հայր [[Գուրգեն Ավանեսյան]]ը:
[[1991]] թ. մայիսի 7-8-ին [[Շուշի]] թռչող ուղղաթիռներն ավտոմատային կրակ բացեցին անասնապահերի ու բանջարանոցներում աշխատող գյուղի խաղաղ բնակչության վրա։
[[1991]] թ. մայիսի 15-ին գյուղամիջում [[ՕՄՕՆ]]ականները կալանքի տակ առան շուրջ 50 հոգու, որոնց նստեցրին ավտոբուսի մեջ։ Խորհրդային զինվորականների միջամտությամբ՝ նրանց բաց թողեցին<ref name="ReferenceA"/>:
Հատված «[[Մեմորիալ]]» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի զեկույցից. «Մեզ հայտնի են դեպքեր, երբ զինվորականները կանխել են ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ի գործողությունները՝ խոչընդոտելով նրանց անցնել վերին մակարդակով որոշակիորեն թույլատրելի բռնության չափը: Օրինակ՝ նրանք թույլ չտվեցի [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի բնակիչների արտաքսումը, ում ադրբեջանական [[ՕՄՕՆ]]-ը դուրս էր հանել գյուղից մայիսի 15-ին»<ref>Доклад Правозащитного центра общества “Мемориал” «Нарушения прав человека в ходе проведения операций внутренними войсками Мвд СССР, советской армией и МВД Азербайджана в ряде районов Азербайджанской республики в период с конца апреля по начало июня 1991 года»[http://karabakhrecords.info/gallery/ доклад-правозащитного-центра-общест/]</ref>:
Հատված [[Ռուսաստան]]ի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ) Գերագույն խորհրդի կոմիտեի եզրակացությունից. «Մայիս 15 -ին զինծառայողների կողմից կանխվել է [[Շուշի]]ի շրջանի հայաբնակ [[Քարին տակ]] գյուղի բնակիչների տեղահանումը: Այդ օրը [[ՕՄՕՆ]]-ականները գյուղից դուրս էին բերել շատ տղամարդկանց: Կանայք գյուղից փախչում էին [[Ստեփանակերտ]]: Քաղաքացիական անհատների կողմից երկու տուն էր կրակի մատնվել: Ժամանած զինծառայողները վերադարձրին դուրս բերված տղամարդկանց և գյուղն առան իրենց պաշտպանության տակ: Մարդու իրավունքների կոմիտեին հայտնի չեն այլ դեպքեր, երբ ներքին զորքերի բաժինները կամ Խորհրդային բանակը փորձել են թույլ չտալ խաղաղ բնակչության տեղահանումը»<ref>Заключение комитета Верховного Совета РСФСР по правам человека по итогам слушаний, посвященных нарушению прав человека в районе вооруженного конфликта в ряде районов Азербайджанской республики и республики Армения (конец апреля – май 1991 года)[http://karabakhrecords.info/gallery/zakluchenie-komiteta-po-pravam-cheloveka-rsfsr/]</ref>:
[[1991]] թ. դեկտեմբերի 19-ին ժամը 5:30-ին [[Շուշի]]ից, Զաստավից ու Նաբիլարից ինքնաձիգներով ու մեծ տրամաչափի հրազենով կրակ է բացվել գյուղի վրա։ Կրակոցները տևել են 11,5 ժամ։ Ավանի կիրճով [[ադրբեջանցի]]ները մոտեցել են գերեզմանոցին, իսկ Զաստավի կողմից` մտել [[Մեծ քարին ձոր]]ը, մի այլ խումբ մտել է [[Խաչին ձոր]]ը: Լուրջ դիմադրություն են ցուցաբերել ինքնապաշտպանական խմբերը։ Հակառակորդն օգտագործել է նռնականետեր, գնդացիրներ, ականանետեր, ինքնաձիգներ։
[[1991]] թ. դեկտեմբերի 28-ին [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի ընտրությունները խանգարելու նպատակով [[Շուշի]]ի ժայռից ամբողջ երկայնքով թաքստոցներից անընդհատ կրակի տակ են պահել գյուղը։ Ընտրական տեղամասի ճանապարհին ժ.12:00-ին գնդակոծությունից զոհվում է անասնաբույժ 55-ամյա [[Ալյոշա Հովհաննիսյան]]ը: Գնդակոծությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր, սակայն ընտրությունների ընթացքը չի խախտվել։ [[ՎաղարշակԱռուշանյանը]] ընտրվել է [[ԼՂՀ]] Գերագույն խորհրդի պատգամավոր։ Երեկոյան դեմ Նաբիլարի կողմից [[ՕՄՕՆ]]ականները հարձակվել են պահակակետերի վրա։
[[1992]] թ. հունվարի 8-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 15 համագյուղացիներ գյուղ էին վերադառնում։ Երբ մեքենան մոտեցավ անտառի եզրին, [[ադրբեջանցի]]ներն առջևից շրջանցեցին մեքենան և ավտոմատային համազարկ բացեցին ուղիղ խցիկի վրա։ Երեք մարդ զոհվեց, երկուսը վիրավորվեցին։ Գնդակոծության պատճառով՝ դիակները հողին են հանձնվեցին գիշերը։
[[1992]] թ. հունվարի 19-ի երեկոյան գյուղ ներկայացավ [[Անգլիա]]յի լորդերի պալատի փոխխոսնակ, հանրահայտ իրավապաշտպան [[Քերոլայն Քոքս]]ը «Բի-բի-սի»-ի երկու լրագրողների հետ։ Նա հանդիպում ունեցավ բանտից նոր ազատված (փրկագնով) [[Սերժիկ Թովմասյան]]ի հետ։ Նկարահանեցին գյուղում հրկիզված մի քանի տներ ու ավերածությունները։ Իսկ հունվարի 23-ին «[[Ամերիկայի ձայն]]ը» հաղորդեց, որ [[Քերոլայն Քոքս]]ը, արհամարհելով վտանգը, [[Ստեփանակերտ]]ից գնացել է [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղը, որն ամեն օր հրակոծվում է [[ադրբեջանցի]]ների կողմից, անձամբ ծանոթացել իրավիճակին։ Նրա հաղորդումները հրապարակվել են մի շարք թերթերում։
[[1992]] թ. հունվարի 25-ին գյուղում [[Սպարտակ Բաբայան]]ի և [[Անահիտ Վարդանյան]]ի հարսանիքն էր նախատեսված։ Ամբողջ օրը գյուղը գնդակոծվում էր տարբեր տիպի հրազենից։ Երկու հոգի թեթև վիրավորվեցին<ref name="ReferenceA"/>:
 
==Ինքնապաշտպանական ջոկատ==
[[1989]] թ. հունիսի 16-ին մշակվեց ինքնապաշտպանության կազմակերպման նախնական ծրագիր, որոշվեցին ջոկատի յուրաքանչյուր անդամի պարտականությունները։ Սակայն խիստ զգացնել էր տալիս զենքի պակասությունը։ Որոշվեց գյուղի շրջակայքում կազմակերպել 7 պահակակետ, որոշվեցին պահակակետերի կազմը և պատասխանատուները։ Ջոկատի [[հրամանատար]] նշանակվեց կոլտնտեսության պահեստապետ, 41-ամյա [[Վաղարշակ Առուշանյան]]ը, ով վայելում էր համագյուղացիների վստահությունը և մեծ հեղինակություն ուներ։
[[1991]] թ. մայիսի 15-ին խորհրդային զինվորները, [[Բերդաձոր]]ի [[հայաթափում]]ից ոգևորված, [[ադրբեջանցի]]ների հետ մտան գյուղ և առաջարկեցին. «Ձեզ ապահով հանում ենք գյուղից ու տեղափոխում [[Գորիս]]»: Առաջարկը կտրականապես մերժվեց։
[[1991]] թ. վերջին ամիսների ընթացքում [[ադրբեջանցի]]ները երեք անգամ փորձեցին գյուղ մտնել, սակայն, հանդիպելով դիմադրության, հետ նահանջեցին։ Դրանով նրանք ստուգում էին գյուղացիների մարտունակությունը և գյուղին մոտենալու ավելի հարմար ուղիներ որոնում։
[[Բերդաձոր]]ի հայկական բնակավայրերը հայաթափելուց հետո հերթը [[Քարին տակ]]ինն էր։ [[Վաղարշակ Առուշանյան]]ը [[1991]] թ. մայիսի 18-ին խորհրդակցություն է հրավիրում, որի առանցքն այն հարցն էր, թե արդյոք պետք է կանանց, երեխաներին դուրս բերել գյուղից, թե ո՛չ։ Համագյուղացի [[Հենրիխ Ամիրջանյան]]ը բարձրացավ տեղից.
- Բոլորդ գիտեք, որ մեր տունն ամենածայրամասում է գտնվում, եթե թուրքը մտավ, առաջինն իմ տունն է մտնելու, բայց ընտանիքս, նորածին երեխայիս ոչ մի տեղ չեմ տանելու։ Ես իմ ընտանիքով ուրիշ տեղ գնացողը չեմ։
Մյուս խոսողները համաձայնեցին առաջարկին, որոշեցին ամբողջ գյուղով մնալ և պաշտպանել, իսկ հեռացողներին համարել դասալիք.
[[1992]] թ. հունվարի սկզբին Ջոկատի կազմը հասավ 45 հոգու<ref>Արթուր Առաքելյան. «Օր,որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1991]]-ից մինչև 1992-ի սկիզբը ինքնապաշտպանական ջոկատը ձեռք բերեց 40 ինքնաձիգ, մեկ ականանետ, մեկ նշանառու հրացան, հրացաններ ու մեկ գնդացիր, որը տեղադրվեց [[Խաչին սեռ]] կոչված տեղամասում ու վստահվեց գնդացրորդ [[Ալյոշա Վարդանյան]]ին:
 
==Քարին տակի հերոսամարտ==
[[1992]] թ. հունվարի 26-ին [[ադրբեջանցի]]ները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, [[Շուշի]]ի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր [[Նուրեդդին Աբդուլլաև]]ի կողմից և ղեկավարվում [[Շուշի]] ժամանած [[Ադրբեջան]]ի պաշտպանության նախարար [[գեներալ-մայոր]] [[Տաջեդդին Մեհտիև]]ի կողմից։ Մեհտիևին հետ կանչեցին [[Բաքու]], որտեղ [[Ադրբեջան]]ի առաջին հետխորհրդային նախագահ [[Այազ Մուտալիբով]]ն ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից<ref>Patrick Wilson Gore “Tis Some Poor Fellow's Skull: Post-Soviet Warfare in the Southern Caucasus”, page 74 [https://books.google.am/books?id=gn6VTh0Iv_YC&pg=PA72&lpg=PA72&dq=Karintak&source=bl&ots=jV18USS_2H&sig=-Pc9iKWes4fHN41yWsQ0SvqmeO0&hl=en&sa=X&ved=0CEcQ6AEwBzhaahUKEwif8aqj8a_IAhVHVj4KHdZPDQA#v=onepage&q=Karintak&f=false]</ref>:
«Ազգ» թերթ. «[[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի վրա» <ref>[http://ankakhutyun.am/archives/117 «Ազգ» թերթ, 29.01.1992]</ref>։
Ըստ [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի հուշերի՝ [[Քարին տակ]]ը, որտեղով անցնում էր [[Շուշի]]ից [[Ստեփանակերտ]] ճանապարհը, կարևոր դեր ուներ [[Ստեփանակերտ]]ի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր [[Ադրբեջան]]ի Հանրապետության՝ [[Շուշի]] եկած կանոնավոր գումարտակին։ Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ<ref>Аркадий Тер-Тадевосян. «Анализ боевых действий в Арцахе (июль 1991- июль 1992 гг.)» [http://www.ararat-center.org/upload/files/Razm_&_Anvtang_17_ur.pdf]</ref>:
Տող 56.
==Իրավիճակը մարտից հետո'==
Սկսվեց գյուղի շուրջօրյա ռմբակոծումը տարբեր տիպի զինատեսակներից` «[[Գրադ]]», Տ-72 տանկեր, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաներ, 82 և 120 մմ ականանետներ, իսկ [[Շուշի]]ի կիրճի երկայնքով տեղադրված էին գնդացիրներ, ՌՊԳ-7 նռնականետեր և նշանառու հրացաններ<ref>Արթուր Առաքելյան. «Օր, որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1992]] թ. փետրվարի 2-ին հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է օգտագործել։ Միայն 103 թնդանոթային արկ է բաց թողել։ Ավերվել են բազմաթիվ բնակարաններ։
[[1992]] թ. փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ։
[[1992]] թ. փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել [[ՕՄՕՆ]]ականների դիակները թաղելու։ Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը։
[[1992]] թ. փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին։ 4 դիակ հանձնվել է հակառակորդին` լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով։ 11 դիակ տեղափոխվել է [[Ստեփանակերտ]]: Մինչ այդ [[ադրբեջանցի]]ները 32 դիակ, տանելով [[Շուշի]] և հողարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ի վրա հարձակում է եղել<ref name="ReferenceA"/>:
Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը` գրոհայինների դիակները վերցնելու համար։ «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք։ Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ։ Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած։ Ասացին` մեզ պետք չեն դրանք։ Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է [[Արթուր Առաքելյան]]ը<ref>[http://hetq.am/arm/news/60538/nakhkin-hramanatar-hima-medaln-imast-chuni.html/ Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»]</ref>:
«Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը<ref>[http://razm.info/2037 Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»]</ref>:
[[2007]] թվականին [[Ադրբեջան]]ում կոնֆերանսի ժամանակ որոշվեց միջազգային կազմակերպություններին հայցադիմում ուղարկել՝ «1992թ1992 թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը [[Շուշի]]ի շրջանի [[Դաշալտի]] գյուղում ռազմական գործողության պատճառվ» [[ռազմագերի]]ների և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդրանքով<ref>[http://artsakhwebcombat.am/forum/showthread.php?t=248 «Голос Армении» (01.02.2007)]</ref>:
[[Թոմաս դե Վաալ]]ի «[[Սև այգի]]» գրքի անգլերեն հրատարակության տիտղոսաթերթին պատկերվել է հայտնի ֆոտոլրագրող Ջոն Ջոնսի լուսանկարը<ref>[http://www.corbisimages.com/stock-photo/rights-managed/0000273586-015/fights-between-armenians-and-azeris?popup=1 «Fights between Armenians and Azeris»]</ref>՝ [[Քարին տակ]]ի հայ մարտիկը [[1992]] թ. հունվարի 26-ի հարձակման հետևանքով մահացած «մասխալթով» [[ադրբեջանցի]] զինվորականների դիերի ֆոնին։ Ավելի ուշ, ադրբեջանական քարոզչությունն այդ դիակները ներկայացրեց, որպես «[[Խոջալու]]ի խաղաղ բնակիչների սպանդ» <ref>[http://xocali.net/ru/n19.html Xocali.net. «Фото № 19. Каринтакская битва»]</ref>:
[[1992]] թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն այցելել է [[Քարին տակ]] գյուղը<ref>[http://ankakhutyun.am/archives/1392 «Երկիր», 18.02.1992]</ref>: