«Փինք Ֆլոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 49.
“The Wall”-ը կրկնակի ձայնասկավառակն էր։ Այն իրենից էպիկական ռոք օպերա էր ներկայացնում՝ գրված մի շնչով։ Ինչպես և նախորդ ձայնասկավառակը, “The Wall”-ը մի ամբողջականություն էր և ստեղծագործությունները իրար հաջորդում էին առանց միջերգային դադարների։ Այս ձայնասկավառակը դառնում է Փինք Ֆլոյդի լավագույն աշխատանքներից մեկը, շատերի կարծիքով լավագույնը, գերազանցելով “The Dark Side of the Moon”-ին։ Թողարկումից հետո խումբը մեկնում է համաշխարհային մեծ շրջագայությունների։
 
1980թ1980 թ. Ռոջեր Ուոթերսը առաջարկում է ռեժիսոր Ալան Փարկերին նկարահանել ֆիլմ՝ “The Wall” ձայնասկավառակի երգերի և իր՝ Ուոթերսի գրած սցենարով։ Գլխավոր դերում նկարահանվել է Բոբ Գելդոֆը՝ “Boomtown Rats” խմբից, ավելի հայտնի որպես “Live Aid” և “Live 8” բարեգործական համերգ-նախագծերի հեղինակ և կազմակերպիչ։
 
Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը է՛լ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին։
Տող 61.
Սովորաբար ձայնասկավառակ թողարկելուց հետո խումբը մեկնում էր շրջագայությունների, այս անգամ խախտվեց այդ ավանդույթը, ավելին՝ ձայնասկավառակի թողարկումից հետո Ուոթերսը հայտարարում է խմբից հեռանալու մասին, այդպիսով վերջ դնելով Փինք Ֆլոյդի գոյությանը։
 
Չորս տարի անց՝ 1987թ1987 թ. Գիլմորը և Մեյսոնը որոշում են վերածնել Փինք Ֆլոյդը, բայց առանց Ուոթերսի։
 
Սկսվում են ձայնագրություններ նոր՝ “A Momentary Lapse of Reason” անվանմամբ ձայնասկավառակի համար։ Ձայնագրություններին մասնակցում էր նաև խմբի երրորդ անդամը՝ Ռիչարդ Ռայթը, բայց որպես հրավիրված երաժիշտ։
Տող 73.
Շրջագայությունների ընթացքում թողարկվում է “Delicate Sound of Thunder” ձայնասկավառակը, որի կեսից ավելին այս շրջագայությունների համերգային ձայնագրություններն էր, մի մասն էլ խմբի ավելի վաղ շրջանի դասական ստեղծագործությունները։
 
Երկամյա շրջագայություններից հետո տիրում է երկարատև դադար։ Հաջորդ ձայնասկավառակը թողարկվում է 1994թ1994 թ. անվանվելով՝ “The Division Bell”։ Այս ձայնասկավառակում Ռայթը հանդես եկավ արդեն խմբի որպես լիիրավ անդամ։
 
“The Division Bell”-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ և շատ հիթ շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները։ Ձայնասկավառակի թողարկումից հետո, սովորության համաձայն, խումբը նորից մեկնում է շրջագայությունների։
 
1995թ1995 թ. թողարկվում է կրկնակի ձայնասկավառակ “P*U*L*S*E” անվանմամբ։ Այստեղ տեղ էին գտել խմբի հին և նոր համերգային ձայնագրությունները։
 
2005թ2005 թ. հուլիսի 2-ին, մի կողմ դնելով բոլոր վիրավորանքներն ու անհամաձայնությունները, Փինք Ֆլոյդը հավաքվում է իր դասական կազմով՝ Ռոջեր Ուոթերս, Դեյվիդ Գիլմոր, Նիկ Մեյսոն, Ռիչարդ Ռայթ, և շատ ուրիշ հանրահայտ խմբերի հետ մասնակցում Բոբ Գելդոֆի կազմակերպած “Live 8” բարեգործական համերգ նախագծին։ Սակայն այս վերամիավորումը միայն մեկ համերգի համար էր։ Դրանից հետո Ուոթերսի հետ հետագա համագործակցություն չեղավ։
 
“The Division Bell”-ից հետո, խումբը նոր՝ "The Endless River" ձայնասկավառակը թողարկեց 2014թ2014 թ.-ին։
 
2008 թվականի սեպտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է Ռիչարդ Ռայթը՝ ի չիք դարձնելով Փինք Ֆլոյդի լիարժեք վերամիաորման հույսերը։